e-guillotine

Մեկնարկել է Սքոթ Յակոբսի դասախոսությունների շարքը

2015.05.04 Մայր բուհում այսօր մեկնարկել է «Շուկայական տնտեսության զարգացման մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության գնահատում» թեմայով դասախոսությունների շարքը:  Նախաձեռնությունը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին է, իսկ դասախոսություն կարդացել է  միջազգային խորհրդատու, Կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը:

Ուսումնասիրել իրավական, օրենսդրական  նորմերը՝ մշակել ու հաստատել հնարավորինս պարզ ընթակարգեր: Աշխարհում հայտնի ու ընդունված  Գիլյոտին ծրագիրը իր գործունեությունը սկսել է նաև Հայաստանւմ: Գաղափարախոսությունը մեկն է՝ կտրել ու  հնարավորինս պարզեցնել  տարընթերցումները: Ասել, որ ՕԿԱԿ առաջարկած փոփոխությունները միանշանակ են ընդունվում, այնքան էլ ճիշտ չէ: Վերջին ՝ ամենապարզ  օրինակը մոտ երկու  շաբաթ առաջ կառավարության նիստի օրակարգից հանված  փոփոխությունների փաթեթն  էր: Իհարկե այն ընդունվեց մեկ շաբաթ անց՝ առանց որևէ փոփոխության, սակայն,  ակնհայտ է մի բան՝ միշտ չէ, որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ են ընդունվում:

Այն, որ տարբեր ոլորտներում  բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցման անհրաժշետություն կա, նկատում է նաև Միջազգային խորհրդատու, Կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը: Նրա դիտարկմամբ, գործարարները տարեբր աստիճաններում Հայաստանում այնքան շատ ժամանակ են ծախսում, որ ծախսված ժամանակի փոխարեն կարելի էր 1000 լիարժեք բիզնես ունենալ: Սքոթ Յակոբսը Մայր բուհում էր, որտեղ մենկարկեց «Շուկայական տնտեսության զարգացման մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության գնահատում» թեմայով դասախոսությունների շարքը:

«Բարեփոխումներ իրականացնելու համար 41 ոլորտ է առաջարկվել, դրանք տարբեր են՝ արտաքին առևտրից մինչև  կառավարության հետ քաղաքացիների շփման դաշտ ու բիզնես միջավայրի բարելավում»:

Միջազգային խորհրդատուն բիզնեսի ու շուկայական տնտեսության կարգավորման համար կարևորում է ազատ մրցակցության ապահովումը, թափանցիկությունն ու արդյունավետությունը: Որպես բացթողում Սքոթ Յակոբսն առանձնացնում է այն,որ գործարարներն օրինակ բազմաթիվ  փաստաթղթեր են  լրացնում, սակայն, դրանք միայն երկու տոկոսին են անհրաժեշտ:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում մոտավորապես 2600 օրենսդրական նորմ է քննարկվել, կառավարության կողմից բարեփոխումենրը այն տեմպերով չեն կատարվում, ինչպես մենք ակնկալում էինք: Բայց դա բնական է, քանի որ նման բարեփոխումները միշտ էլ  ժամանակ են պահանջում»:

Առաջիկա օրերին դասախոսությունները շարունակվելու են տնտեսագիտական համալսարանում և ոչ միայն:

Հասմիկ Դիլանյան, Ռադիոլուր


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները