e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը պարզեցնում է ապրանքային նշանների մասին օրենքը

2015.05.14
Այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները՝ ուղղված ապրանքային նշանների մասին օրենքի փոփոխություններին: Մասնավորապես, ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման, ապրանքային նշանի լիցենզիայի փորձաքննության և պետական գրանցամատյանում այն գրանցելու, ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման և ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում գրանցելու ժամկետները 1 ամսվա փոխարեն դառնում են 7-10 օր: 

Մեկ այլ առաջարկով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես կներառվի «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, քանի որ գործնականում մինչև 25 և 25-ից 100 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտները պետական տուրքերի զեղչերից օգտվելու նպատակով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ:

Այսուհետ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում այն վճարվելու դեպքում գումարի չափը 50 տոկոսի փոխարեն կավելանա 20 տոկոսով, ինչպես սահմանված է մի շարք Եվրամիության անդամ երկրներում:

Մեկ բարեփոխում եւս. գործակալության կողմից ապրանքային նշաններին առնչվող որևէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանվեց մինչև 3 աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

Վերոնշյալ առաջարկների ընդունմամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ կապահովվի տարեկան ընդհանուր ծախսերի կրճատում՝ 3,3 մլրդ ՀՀ դրամի չափով, որը կազմում է ընդհանուր ծախսերի 48%-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները