e-guillotine

«Մեր փոքրիկներ համար». Շնորհավոր Հունիսի 1

2015.06.01
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) ողջ անձնակազմը՝ շնորհավորելով մեր մանուկներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Մեր փոքրիկների համար» պոստերների միջոցով ներկայացնում է այն մեծ ու փոքր բարեփոխումները, որոնք իրականացվել են մեր երկրում կենտրոնի նախաձեռնությամբ: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները, ովքեր իրենց ներդրումն ունեն վաղվա սերնդի բարեկեցիկ ապագայի ձեւավորման գործում, Հունիսի 1-ի առթիվ մի փոքրիկ ակնարկ են պատրաստել՝ նշելով մեկ բարեփոխում, որ իրենք են առաջարկել:

«Հաճախ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի տեսանելի դառնան տնտեսության զարգացման կամ օրենսդրական դաշտի բարեփոխման նախաձեռնությունները, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկելիս մտածել վաղվա սերունդների մասին: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում նախագծեր մշակելիս միշտ հաշվի ենք առնում այդ հանգամանքը եւ գիտակցում, որ մեր կողմից իրականացված ցանկացած բարեփոխում վաղն իրենց վրա կզգան մեր երեխաներն ու թոռնիկները: «Մեր փոքրիկների համար» նախաձեռնությունը հենց վենոնշյալի ապացույցն է», - ասում է ՕԿԱԿ տնօրեն Արմեն Եղիազարյանը:


Արմեն Եղիազարյանը՝ Արտաշեսի եւ Էլեոնորայի համար
Իմ սիրելի թոռնիկները՝ Արտաշեսը եւ Նորան, ծնվել ու ապրում են մի դարում, երբ տնտեսությունն արագ է զարգանում: Հուսով եմ՝ մի օր իրենք կհասկանան եւ շատ ուրախ կլինեն, որ իրենց պապը եւս ներդրում է ունեցել անկախ Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Եվ այդ ժամանակ արդեն Հայաստանում գերիշխող կլինի երկիրն ու տնտեսությունը վստահության վրա հիմնված մոտեցմամբ կառավարելու սկզբունքը:



Հեղինեն՝ Նարեկի եւ Վահանի համար
Որդիներս արդեն մեծացել են եւ նոր կյանք են մտնում: Շա՜տ մոտ է այն օրը, երբ իրենց սեփական գործը կձեռնարկեն: Այդ ժամանակ գուցե չիմանան էլ, որ «Գիլյոտինիե շնորհիվ բազմաթիվ օրեր, ժամեր եւ գումարներ են խնայում:



Գնելը՝ Մադլենի եւ Կատրինի համար 
Շուրջ 3.5 տարվա աշխատանքի արդյունքում հեշտացրել ենք պետական ծառայություններից օգտվելու գործընթացը, ինչն անպայման կզգան Մադլենն ու Կատրինը, երբ մեծանան:



Սոնյան՝ Ալիսայի համար
Ալիսան իմ թոռնուհին է, նա դեռ շատ փոքրիկ է: Սակայն համոզված եղեք՝ նա շատ հպարտ կլինի իմանալ, որ իր տատիկը ժամանակին մտածել է իր եւ մնացած բալիկների մասին եւ թեթեւացրել աշխատանքային հարաբերություններում նրանց սպասվող փաստաթղթային քաշքշուկները եւ նվազեցրել դրանցից օգտվող «վատ մարդկանցե հնարավորությունները: Խնայել է սոցիալապես անապահով ապրող տատիկ-պապիկների գումարները, որոնք անիմաստ վատնվում էին կենսաթոշակ նշանակելիս: Չէ՞ որ, մեր բալիկները շատ են սիրում, երբ նրանց խաղալիքներն ու պաղպաղակը իրենց տատիկներն ու պապիկներն են գնում:



Թամարը՝ Արսենի համար
Աշխատանքիս ընթացքում միշտ փորձում եմ որոշումներ կայացնել բոլոր կողմերին լսելով եւ հաշվի առնելով տարբեր կարծիքներ: Հուսով եմ, տարիներ անց իմ Արսենը կապրի մի երկրում, որտեղ ձեւավորված կլինի երկխոսության միջոցով եւ շահառուների հետ գործակցությամբ աշխատելու մշակույթը: 



Արմինեն՝ Էլենի համար
Երբ Էլենը մեծանա եւ զարգացնի իր բիզնեսը բարենպաստ մրցակցային միջավայրում, այլեւս ստիպված չի լինի ծավալուն հաշվետվություններ ներկայացնել պետությանը:



Գարրին՝ Ռոբերտի համար
Եթե որդիս ցանկանա ամուսնանալ այլ երկրի քաղաքացու հետ, այլեւս ստիպված չի լինի Արդարադատության նախարարությանը ներկայացնել տեղեկանք այն մասին, որ իր բնակության վայրի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն չունի:



Լուսինեն՝ Արսենի համար
Երբ Արսենը մեծանա եւ հաջողակ գործարար դառնա, իր ապրանքային նշանը կկարողանա գրանցել ավելի հեշտ եւ արագ ու կպաշտպանի իր բիզնեսն անբարեխիղճ մրցակիցներից:



Լիլիթը՝ Վահանի համար 
Նպաստների համակարգը մեր երկրում բարեփոխումների է ենթարկվում: Երբ սանիկս ամուսնանա, իր նոր ծնված երեխայի նպաստի չափը կախված կլինի միայն ընտանիքում ծնված երեխաների թվից եւ այլեւս կարեւոր չի լինի երեխաների հաշվառման հասցեն ու բնակության վայրը:



Քրիստինեն՝ Համլետի համար
Համլետիս համար հեշտացավ Բիզնես Գործընթացը, քանի որ Ստոմատոլոգիական Բժշկական հաստատության համար այլեւս պետք չի նորագույն ռենտգեն սարքերի լիցենզիայի առկայությունը:



Լուիզան՝ Հովհաննեսի եւ Վահանի համար
Հովհաննեսն ու Վահանը մեծանում են բավական արագ, եւ այսօր արդեն հստակ է՝ երբ չափահաս դառնան, պետության հետ իրենց հարաբերություններն առավել պարզ եւ թափանցիկ կլինեն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները