e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը թեթեւացնում է տրանսպորտի ոլորտի բիզնես գործընթացները

2015.06.10
Այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգին: Մասնավորապես, միջուկային եւ ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու թույլտվություն այսուհետ կունենան միայն իրավաբանական անձինք: Բացի այդ, ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը, եւ կարգավորող մարմինն է փոխադրման երթուղու սխեման եւ փոխադրման ծրագիրը համաձայնեցնելու ՀՀ ոստիկանության եւ ՀՀ բնապահպանության, օդային տրանսպորտի բնագավառներում պետական լիազորված մարմինների, Երեւանի քաղաքապետարանի հետ: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է նաեւ սահմանել հստակ մեխանիզմ եւ ժամկետներ երթուղու սխեմայի եւ/կամ փոխադրման ծրագրի վերաբերյալ համաձայնության կամ առաջարկությունների ստացման վերաբերյալ: 

Մեկ այլ առաջարկով սահմանվում է, որ բազմակի փոխադրման դեպքում բեռն առաքողը միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին է հայտնում փոխադրման մասին, որն էլ իր հերթին 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` ՀՀ օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները