e-guillotine

Կհեշտացվի Հայաստանից երկակի նշանակության ապրանքների արտահանման կարգը

2015.06.18
Հայաստանը կհեշտացնի երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) ապրանքների արտահանման կարգը։ «Հայաստանի տարածքով երկակի նշանակության ապրանքների արտահանման և տրանզիտի մասին օրենքում» և դրան կից օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հունիսի 18-ին կայացած Կառավարության նիստում։

Անձնական և ընդհանուր թույլտվությունները տրվում են 5 տարով, իսկ մեկանգամյա թույլտվության համար առաջարկվում է մեկ տարի ժամկետ սահմանել։ Եթե թույլտվության համար անհրաժեշտ է դիմել վարչապետին, ապա դրա տրամադրման ժամկետը կարող է երկարաձգվել 5 աշխատանքային օրով։ Փաթեթի ողջ լիարժեք լինելու դեպքում առաջարկվում է ոչ թե մերժել, այլ դիմողին 3 աշխատանքային օր տրամադրել բացը լրացնելու համար։ Առաջարկվում է նաև չեղյալ հայտարարել ապրանքի արտահանման և փոխանցման մասին հաշվետվությունները։ Դրա փոխարեն 5 տարվա ընթացքում անհրաժեշտ է պահպանել պետքական փաստաթղթերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները