e-guillotine

Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում. տեղական եւ միջազգային փորձը

2015.06.30
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցությամբ հունիսի 29-30-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացրեց երկօրյա սեմինար՝ «Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում, տեղական եւ միջազգային փորձ» թեմայով, որին մասնակցում էին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները եւ Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը եւ միջազգային խորհրդատու, Ավստրիայի աշխատանքի դաշնային պալատի Աշխատաշուկայի եւ ինտեգրման քաղաքականության վարչության պետի տեղակալ Գերնոտ Միտտերը:

Սեմինարին տարբեր ոլորտներում ներկայացվող օրենսդրական բարեփոխումների առաջարկները դիլիջանյան գործընկերներին ներկայացրեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները: Ներկայացվող թեմաները եւ գործընկերների հետ ծավալվող քննարկումները վերաբերում էին գյուղատնտեսության, ֆինանսական շուկաների, տնտեսական մրցակցության պաշտպանության, բնապահպանության ոլորտներին:

Ավստրիացի փորձագետ Գերնոտ Միտտերը ներկայացրեց կարգավորման ազդեցության գնահատման կարևորագույն բաղադրիչները, ինչպես նաեւ բանակցությունների, խորհրդակցությունների կամ տեղեկատվության փոխանակման տեսակները իրավական բարեփոխումների համատեքստում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները