e-guillotine

Բարեփոխում է Աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքը

2015.07.02
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնցով կրճատվում են «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք կարգավորումների ժամկետներ: 

Մասնավորապես, այսուհետ Մտավոր սեփականության գործակալություն կողմից որեւէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով կամ փոստով ծանուցման համար կսահմանվի 3 աշխատաքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի, ինչպես նաեւ վկայագրի կրկնակի հանձնման համար կսահմանվի 5 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա եւ 10 օրվա փոխարեն:

Սահմանվում է նաեւ, որ Գործակալությունը աշխարհագրական նշման, ծագման տեղանվան գրանցման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի տվյալները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս գործող 1 ամսվա փոխարեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները