e-guillotine

Վերապատրաստման դասընթաց Գիլյոտինում

2015.07.16 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն այժմ վերանայում է տնտեսական մրցակցության պաշտպանության, ֆինանսական շուկաների, գիտության եւ կապի ոլորտների օրենսդրական կարգավորումները: Ցանկացած ոլորտ վերանայելիս կենտրոնը համագործակցում է շահագրգիռ բոլոր կողմերի՝ ներառյալ պետական մարմինների հետ: Կողմերի կարծիքը համակարգելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձր պահելու նպատակով ստեղծվել է իրավական ակտերը վերանայելու ստուգաթերթ, որը լրացվում է գործընկեր բոլոր կառույցների կողմից:    

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի իրավաբան Գեղամ Գեւորգյանն այսօր անցկացրեց վերապատրաստման դասընթաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ՀՀ կենտրոնական բանկի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների համար, որի ժամանակ ներկայացրեց կարգավորիչ գիլյոտինի գործունեությունը եւ վերոնշյալ ստուգաթերթի լրացման կարգը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները