e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինն իր գործունեության ընթացքում 420 տոկոս արդյունավետություն է գրանցել

2015.08.06
Այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց հաշվետվություն կենտրոնի գործունեության վերաբերյալ: Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, որ գործում է արդեն չորրորդ տարին, ֆինանսավորվում է մի քանի դոնոր կազմակերպությունների՝ Ավստրիական զարգացման կոոպերացիան, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի  եւ ՀՀ կառավարության կողմից: 

Մասնավորապես, դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 983.5 մլն դրամ դրամաշնորհ, իսկ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ 124 մլն դրամ: Դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված գումարների շուրջ 60 տոկոսը ծախսվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի, մնացածը՝ միջազգային խորհրդատուների եւ վերապատրաստումների վրա, իսկ կառավարության կողմից տրամադրված գումարները ծախսվել են գրասենյակի տարածքի, սարքավորումների եւ պահպանման վրա: 

Կարգավորիչ գիլյոտինի գործունեության 4 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է 170 իրավական ակտ, որից 120-ը՝ 2014-15թթ-ին, ինչի արդյունքում կիրաճվել է վերոնշյալ 170 իրավական ակտով պայմանավորված 6 711 մլն դրամ ծախսերից 4 657 մլն դրամը, կամ շուրջ 70 տոկոսը:

2014-15թթ. ծրագրի կողմից առաջարկվել է կրճատել պետության հետ բիզնեսի եւ քաղաքացիների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով պահանջված փաստաթղթերի շուրջ 38 տոկոսը եւ պահանջվող ժամանակի 42 տոկոսը:

Այսպիսով, Կարգավորիչ գիլյոտինի գործունեության համար տրամադրվել է 1 107մլն դրամ, իսկ ծրագրի շնորհիվ կատարվել է 4 657մլն դրամի խնայողություն, այսինքն՝ ծրագրի արդյունավետությունը կազմել է շուրջ 420 տոկոս: 
Այսօր արդեն ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացված շուրջ 75 իրավական ակտի նախագիծ, շահագրգիռ մարմինների հետ քննարկումների տարբեր փուլերում է եւս 250 իրավական ակտ: Վերոնշյալ բոլոր ակտերով Գիլյոտինի առաջարկների ընդունման պարագայում կկրճատվի եւս 36 130 մլն դրամ:

«Մենք մոտ 40 մլն դոլար բիզնես գործընթացների խնայողություն կունենանք, որը հնարավոր կլինի ուղղել ներդրումներին: Այդ առումով, կարծում եմ, մենք որոշակի արդյունք ունենք», ասաց Արմեն Եղիազարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց շարունակել աշխատանքը: «Մենք պետք է իրոք ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք բիզնեսն ակտիվացնել» ասաց նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները