e-guillotine

Ծանուցումներ՝ մի շարք լիցենզիաների փոխարեն

2015.09.10
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռմարկատիրության եւ էներգետիկայի ոլորտներին: Մասնավորապես, լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմ: Գործունեության տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, գյուղատնտեսության բնագավառի գործունեության մի շարք տեսակներ, թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը, առևտրի իրականացման վայրի կազմակերպումը: 

«Տնտեսվարողը վճարում է համապատասխան տուրքը, տեղեկատվություն ներկայացնում, որի ճշգրիտ լինելու դեպքում 5 օրվա ընթացքում սկսում է գործունեությունը», - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Պարզ լիցենզիաների համար էականորեն կրճատվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սահմանվել է լիազոր մարմնում հաշվառման կարգ՝ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց համար:

Էներգետիկայի բնագավառում կատարված բարեփոխումների համաձայն՝ Էներգետիկայի պետական տեսչության կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ էլեկտրական էներգիա սպառողներին 6 կՎ եւ բարձր լարման նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տրամադրելու նպատակով կատարվող ուսումնասիրությունների ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում գործարկման եզրակացությունը կտրամադրվի թերությունները վերացնելուց հետո համապատասխան դիմումի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանվել է, որ դիմումը կարելի է ներկայացնել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կրճատվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հաստատվել են էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի եւ թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձեւերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները