e-guillotine

Պարզեցվել է անկախիկ եղանակով կենսաթոշակ ստանալը եւ ինկասացիոն կազմակերպությունների գործունեությունը

2015.10.01
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են անկախիկ եղանակով կենսաթոշակ ստանալուն եւ ինկասացիոն կազմակերպությունների գործունեությանը: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել, որ կենսաթոշակառուն մինչև կենսաթոշակ նշանակող մարմին գնալը և անկախիկ եղանակով կենսաթոշակը ձևակերպելը պետք  է նախ բանկ այցելի, բանկային հաշիվ բացի, ինչով կկրճատվեն կենսաթոշակառուի այցերի քանակը և տրանսպորտային ծախսերը: 

Առաջարկվել է սահմանել, որ բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը  բանկը տեղադրում է բանկի պաշտոնակայն կայքում՝ նկատի ունենալով, որ կենսաթոշակառուն սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անձ է, և նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով բանկ կատարվող այցերը և ծախսերը պետք է հնարավորինս կրճատել բանկի հետ հարաբերությունները պատշաճ կարգավորելու միջոցով: Սահմանվել է նաեւ, որ բանկը փաստաթղթերի ընդունման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում բանկային հաշվի պայմանագիրը ներկայացնում է կենսաթոշակառուի ստորագրմանը և բանկային հաշվի պայմանագիր կնքելու օրը տրամադրում է կենսաթոշակ նշանակող մարմին ներկայացվելիք տեղեկանքը: Մեկ այլ առաջարկով կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևից հանվել է կենսաթոշակի վճարման ժամանակացույց սահմանելու պահանջը:

Ինչ վերաբերում է ինկասացիոն կազմակերպությունների գործունեությունը, առաջարկվել է վերոնշյալ կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականները տրամադրել անժամկետ՝ 3 տարի ժամկետով տրամադրելու փոխարեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները