e-guillotine

Սոցիալական երկխոսությունը Հայաստանում

2015.09.23 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը եւ տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը սեպտեմբերի 23-ին մասնակցեցին «Սոցիալական երկխոսությունը Հայաստանում կայուն աշխատաշուկայի համար» սոցիալական գործընկերության 6-րդ ազգային կոնֆերանսին: Արմեն Եղիազարյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները եւ դրանց կարգավորիչ դերն աշխատաշուկայում:

«Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ լրացումներն ուղղված են եղել աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթեւացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ընդյալնմանը», - ասաց Արմեն Եղիզարյանը: 

Մասնավորապես, Կարգավորիչ գիլյոտինի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություններով հանվել է աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը, ամենամյա արձակուրդի տեսակը եւ դրա տեւողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում, կրճատվել է կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան տվյալները նախօրոք ներկայացնելու ժամկետը՝ 3 ամսվա փոխարեն 1 ամիս, հանվել է աշխատաժամանակի հածվարկի տեղեկագրերի վարման պարտադիր պահանջը, սահմանվել է, որ կազմակերպության աշխատանքի ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել առնվազն իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 1 շաբաթ առաջ՝ 2 ամսվա փոխարեն:

Կոնֆերանսին ներկայացվեցին նաեւ աշխատաշուկայի կայունության վրա ազդող գործոնները, աշխատաշուկայի պայմանների ուսումնասիրության արդյունքները, աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրերը Հարավային Կովկասում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները