e-guillotine

Պարզաբանում

2015.10.14
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է տեսակետ, թե «Արտոնագրային հարկի մասին» նոր օրենքով սահմանվում են հարկման ենթակա գործունեության նոր տեսակներ: Սա չի համապատասխանում իրականությանը. նոր օրենքը փոխարինելու է դեռեւս 2011թ.-ից գործող «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքին, որտեղ արդեն սահմանված են արտոնագրային վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակները եւ վճարների ամսական չափերը: Այս ցանկում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա: 

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերոնշյալ պետական հարկը՝ արտոնագրային վճարը, դարձնել տեղական հարկ, իսկ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը:

Այսօր գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար: Նպատակ ունենալով թեթեւացնել վարչարարությունը եւ ֆինանսական բեռը՝ առաջարկվել է արտոնագրային վճարներ վճարողի ցանկությամբ արտոնագիրը տրամադրել նաեւ մեկից հինգ տարի ժամկետով, եւ մինչեւ 50 տոկոս զեղչային համակարգ կիրառել: Այս փոփոխության շնորհիվ անձը ոչ միայն գումարներ կխնայի երկարաժամկետ արտոնագիր ձեռք բերելիս, այլ նաեւ կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա: Ավելին, Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ օրենքով սահմանված ամսական վճարները համարվելու են վերին շեմ, եւ ՏԻՄ-երը վճարի չափը նվազեցնելու հնարավորություն են ունենալու:

Վերոշարադրյալը եւս մեկ անգամ ապացուցում է, որ օրենսդրական փոփոխությունը կատարվում է հօգուտ ՏԻՄ-երում փոքր բիզնեսի զարգացման, դրանով զբաղվողների պաշտպանվածության ապահովման եւ հարկային բեռի թեթեւացման:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները