e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները

2015.10.22
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: 

Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկ այլ առաջարկով ուժը կորցրած է ճանաչվել բորսային (ոչ ֆոնդային) առեւտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, քանի որ Լիցենզավորման մասին օրենքով բորսային (ոչ ֆոնդային) առեւտրի կազմակերպման գործունեության լիցենզիա չի նախատեսվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները