e-guillotine

Ծանուցում՝ լիցենզիայի փոխարեն

2015.11.11 Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է լիցենզավորման ենթական գործունեության մի շարք տեսակներ ծանուցմամբ փոխարինելու օրենսդրական նախաձեռնությունը: Սա նոր հասկացություն է, որ ներդրվում է Կարգավորիչ գիլյոտինի առաջարկով: Գործունեության այդ տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, գյուղատնտեսության բնագավառի գործունեության մի շարք տեսակներ, թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը, առևտրի իրականացման վայրի կազմակերպումը: 

«Տնտեսվարողը վճարում է համապատասխան տուրքը, տեղեկատվություն ներկայացնում, որի ճշգրիտ լինելու դեպքում 5 օրվա ընթացքում սկսում է գործունեությունը», - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Պարզ լիցենզիաների համար էականորեն կրճատվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սահմանվել է լիազոր մարմնում հաշվառման կարգ՝ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները