e-guillotine

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը համագործակցություն է սկսում ՀԱՀ-ի հետ

2015.11.24 Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը եւ կենտրոնի մի խումբ աշխատակիցներ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջարկով հանդիպեցին Հայաստանում ամերիկյան համալսարանի Հանքարդյունաբերության կենտրոնի պատասխանատուներ Կարեն Նազարյանի եւ Մերի Գալստյանի հետ՝ համագործակցության եզրեր քննարկելու: 

Հանդպմանը Արմեն Եղիազարյանը ներկայացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը՝ հիմնական գծերով, իսկ Հեղինե Մանուկյանը՝ առաջիկայում ներդրվող Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) համակարգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանքարդյունաբերության կենտրոնը ոլորտում օրենսդրության բարեփոխման նախաձեռնություններով է հանդես գալիս, որոշվեց փորձնական ԿԱԳ կիրառել վերոնշյալ նախաձեռնությունների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները