e-guillotine

Կարգավորիչ գիլյոտինը պարզեցնում է ձեռնարկատիրությունն ազատ տնտեսական գոտում

2015.12.10
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման եւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերին:

Մասնավորապես, Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նախատեսել միասնական ընդունարան, որպեսզի դիմումատուն հնարավորություն ունենա դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, սահմանել, որ սահմանված ժամկետում ծառայություններ մատուցող մարմինների կողմից միասնական ընդունարանին չպատասխանելու դեպքում պատասխանը համարվում է դրական եւ այդ մասին միասնական ընդունարանի աշխատակիցը սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին, ինչպես նաեւ հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանել պետական ծառայության մատուցման համար դիմումի ձեւերը եւ դրանք տեղադրել նախարարության պաշտոնական կայքում: 

Վերոնշյալ առաջարկի ընդունման արդյունքում դիմումատուն այլեւս ստիպված չի լինի դիմում ստանալու համար դիմել լիազոր մարմնին, կհտակեցվեն ժամկետները, կկրճատվեն ծախսերը. եթե այժմ յուրաքանչյուր դիմումատուի գծով ծախսը կազմում է 13.200 ՀՀ դրամ, փոփոխություններից հետո ծախսերը կնվազեն 11.000 ՀՀ դրամով կամ 83,33 %-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները