e-guillotine

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացվեց Թանկարժեք մետաղների մասին ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ

2015.12.10
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմին վերադարձնելու պահանջը եւ պահանջը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց կիրառվող տուգանքը` 50.000 դրամի չափով:

«Որակավորման վկայականը ժամկետային է, - ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, - այսինքն այն ուժը կորցրած է համարվում վկայականում նշված ժամկետից հետո, իսկ օրենքով սահմանված դեպքերում վկայականում նշված ժամկետից շուտ դրա ուժը կարող է կորցրած ճանաչվել լիազոր մարմնի որոշմամբ: Ժամկետանց կամ ուժը կորցրած ճանաչված վկայականի ձեւաթղթի առկայությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականում ռիսկեր չի պարունակում: Պահանջը հանելու դեպքում բացակայում է դրա համար պատասխանատվության միջոց սահմանված լինելու անհրաժեշտությունը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները