e-guillotine

Մսի և մսամթերքի անվտանգության ապահովման բարելավմանն ուղղված հիմնադրամի կատարած հետազոտությունը և ներկայացված առաջարկները:

2016.05.02

ՄՍԻ և ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄՍԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իրավիճակըևանհրաժեշտբարեփոխումների էությունը

Ստորև բերված Գծապատկեր 1-ում ներկայացված է մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովող քայլերի և գործողությունների հաջորդականությունը, որն արտահայում է ընդհանրացված միջազգային փորձը և հիմնված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՄԱԿ ՊԳԿ/(FAO) Կոդեքս Ալիմենտարիուսի վրա:

Նշված Գծապատկերն ընկած է ուսոմնասիրված երկրների մսի և սննդամթերքի անվտանգության ապհովման շղթայի հիմքում:

 

Ներկայումս զարգացած երկրների բնակչության մոտ 30%-ը տարեկան ենթակա է սննդամթերքից վերարտադրվող հիվանդությունների: Ավելին, Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2005 թվականի հաշվետվությունը փաստում է 2 մլն մարդկային մահացություն միայն սննդամթերքից պատճառված թունավորումների 2 մլրդ դեպքերի պատճառով[1]: Միայն Միացյալ Նահանգներում առողջապահական իշխանությունների տվյալներով սննդամթերքից պատճառված հիվանդությունների հետևանքով 76 մլն հիվանդացած մարդկանցից տարեկան հոսպիտալացվել են 325.000 և մահացել 5000 հոգի: Միացյալ Թագավորությունում սննդային թունավորումների հետ կապված` տարեկան գրանցվել է 2 մլն դեպք, Ավստրալիայում՝ 5.4 մլն դեպք, և 120 մահ, Ֆրանսիայում՝ 750.000 դեպք և 400 մահ: Այսպիսով, սննդամթերքից պատճառված հիվանդությունների տարեկան վնասը կազմում է՝ ԱՄՆ-ում՝ 152 մլրդ ԱՄՆ դոլար, Ավստրալիայում՝ 1.25 մլրդ ավստրիալական դոլար և Կանադայում՝ 14 մլրդ դոլար:

 

Համաձայն Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ Հայաստանում 2014 թվականին գրացվել է մոտավորապես 10.000 սուր աղիքային և սալմոնեոզային վարակի և 25.000 թունավորման դեպք[2]:

 

Սննդի որակի արդյունավետ վերահսկումն սննդամթերքի արտադրական շղթայի ողջ երկայնքով հնարավորություն է տալիս կտրուկ նվազեցնել սննդամթերքի հետ կապված հիվանդությունների և դրանց հետ կաված մահացությունների քանակը:

 

Միսը և մսամթերքը, լինելով սննդի շղթայում սպառման հիմնական տեսակներից մեկը, նույնպես ենթակա են որակի կարգավորման:

 

Այս շղթայում սննդամթերքի անվտանգության տեսակետից առաջնային կարևորությունը հանդիսանում է`

 

1) տեղեկատվական համակարգի առկայությունը մսի առաջնային արտադրությունում, որի հիմնական նպատակը կենդանու առողջության վերաբերյալ տեղեկատվության ապահովումն է՝ սպանդի ենթակա և ոչ ենթակա կենդանիներին նախնական առանձնացնելու նպատակով: Տեղատվական համակարգը նաև չափազանց կարևոր գործիք է գյուղատնտեսության կարգավորման և գյուղատնտեսական քաղաքականության մշակման համար անասնաբուծության ոլորտում:

2) կենդանիների սպանդը մասնագիտացված և վերահսկման ենթակա սպանդանոցներում, որտեղ էլ իրականացվում են մսի և մսամթերքի նախասպանդային և հետսպանդային փորձաքննությունները, որի նպատակը սպառման ենթակա որակյալ մսի և մսամթերքի հետագա վերամշակման և իրացման կտրուկ նվազումն է:

 

Մսի և մսամթերքի արտադրության անվտանգության և սպառման խնդիրները ՀՀ-ում կարգավորվում են հետևյալ իրավական ակտերով՝

  1. «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք,
  2. «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք,
  3. 3. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենք,
  4. «Կերի մասին» ՀՀ օրենք,
  5. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք,
  6. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք,
  7. ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործող կարգը» N 426-Ն որոշում,
  8. 8. ՀՀ կառավարության 2010 թվական հոկտեմբերի 20-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշում,
  9. 9. ՀՀ կառավարության 2006 թվականի հուլսիս 26-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշում,

10. ՀՀ կառավարության որոծմամբ 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում,

  1. 11. 2006 թվականի մարտի «Հայաստանի Հանրապետությունում վճարովի անասնաբուժականծառայությունների մատուցման կարգը սահմանելու մասին» N 360-Ն որոշում,

12. ՀՀ կառավարության 2006 թվականի 19 հոկտեմբերի«Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշում,

13. ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 885-Ն որոշում:

Ստորև բերված Գծապատկեր 2-ում արտացոլված է Հայաստանում կենդանիների շարժըհամապատասխանանասնաբուժասանիտարական փորձաքննություններով, դրանցիրականացման կարգով՝առաջնայինարտադրությունիցմինչևվերջնականսպառումը`համաձայնՀՀ գործող օրենսդրության:

 

Մսի և մսամթերքի անվտանգության և որակի վերաբերյալ միջազգային պրակտիկայի դրույթները հիմնականում արտացոլված են ՀՀ օրենսդրության մեջ, սակայն մսի շղթայում առաջնային արտադրության և սպանդի փուլում արդյունավետ հսկողություն չիրականացնելը հանգեցնում է նրան, որ որակի վերահսկողությունը կենտրոնացվում է սպառման շղթայում, որը կտրուկ իջեցնում է վերահսկողության արդյունավետությունը և չի նպաստում մսի և մսամթերքի անհրաժեշտ որակի ապահովմանը սպառման ողջ շղթայում: Նշված համակարգն ունի բարձր կոռուպցիոն ռիսկեր և ըստ էության անվերահսկելի է; Ուստի ենթադրվում է, որ նշված ոլորտում արմատական բերափոխումների իրականացումը խիստ անհրաժեշտ է և անհետաձգելի:

 

Երկրում փաստացի բացակայում է կենդանիների վերաբերյալ տեղեկատվական կենտրոնացված համակարգը, որի փոխարեն գործում է տեղեկատվության հավաքագրումը համայնքների մակարդակով համայնքի անասնաբույժի կողմից, որը հնարավորություն չի տալիս առաջնային արտադրության ընթացքում կենդանիների առողջության վերաբերյալ տեղեկատվության միասնականացմանը և դրա օգտագործմանն արտադրական շղթայի այլ մասնակիցների կողմից, ինչպես նաև կառավարման և պլանավորման նպատակներով;

 

Ինչ վերաբերում է մսի և մսամթերքի անվտանգության ապահովման կենտրոնական տարրին՝ մասնագիտացված սպանդանոցներին, ապա ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են 12 մասնագիտացված սպանդանոց[3], որից 2-ի գործունեության վերաբերյալ ծառայությունը տեղեկատվություն չունի, 4-ը հիմնականում սպասարկում են ՀՀ Պաշտպանության նախարարությանը, հինգը, գործարկվել են 2013-2015թթ ընթացքում FAO-ի և Հունաստանի կառավարության օգնութամբ, ունեն ժամանակակից սարքավորումներ և ի վիճակի են մշակել մեկ հերթափոխային աշխատանքի պայմաններում օրեկան 40 խոշոր եղջերավոր կենդանի և 100 խոզ կամ ոչխար: 2015թ. գործարկվել է Հայաստանի ամենախոշոր` Արարատի մասնագիտացված սպանդանոցը՝ 200 և 1000 կենդանու սպանդի հզորությամբ` համապատասխանաբար մեկ հերթափոխի ընթացքում:

 

Այսպիսով, վերջին տարիներին գործարկված ժամանակակից մասնագիտացված 6 սպանդանոցները մեկ հերթափոխով աշխատելու պայմաններում մեկ տարում (տարեկան 250 աշխատանքային օր հաշվարկից ելնելով) ի վիճակի են մշակել մինչև 100 000 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն և մինչև 350 հազար գլուխ ոչխար կամ խոզ: Երկհերթափոխային աշխատանքի պայմաններում այդ թվերը կկազմեն համապատասխանաբար 200 000 և 700 000 հազար գլուխ: Ներկայումս այդ սպանդանոցներում մշակվում են մսի արտահանման համար նախատեսված կենդանիները շատ սահմանափակ քանակով, իսկ ներքին շուկայի կարիքների համար սպանդն ըստ էության չի իրականացվում:

 

Հայաստանում մսի արտադրության ծավալները (առանց թռչնի մսի) 2014թ. կազմել են 92.7 հազար տոննա սպանդային քաշով, որից տավարի միս՝ 59 հազար տոննա, ոչխար և այծ՝ 9.1 հազար տոննա և խոզ՝ 16.2 հազար տոննա: Միևնույն ժամանակ ներմուծվել է 16.8 հազար տոննա միս 38.5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ արտահանվել է ընդհամենը 382 տոննա միս, հիմնականում ոչխարի միս` 1.75 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսպիսով սպառման կառուցվածքում տեղական մսի տեսակարար կշիռը 2014թ. կազմել է 84.6%, իսկ ներմուծվածինը՝ 15.4%: Արտահանումը կազմել է տեղական արտադրության ընդհամենը 0.41%, կամ ոչխարի մսի արտադրության 4.2%-ը:

 

Արտահանման այդչափ չնչին ծավալները պայմանավորված են այդ թվում այն հանգամանքով, որ կենդանիների սպանդը պրակտիկորեն չի իրականացվում գոյություն ունեցող մասնագիտացված սպանդանոցներում, որը և հանդիսանում է մսի առևտրի հիմնական տեխնիկական արգելքը:

 

Ելնելով պաշտոնական վիճակագրության տվյալներից` 2014 թվականին վաճառվել է արտադրված մսի 81.5%-ը, 1.5%-ն այս կամ այն կերպ իրացվել է ապրանքափոխանակման ձևով, իսկ 17%-ն օգտագործվել է տնտեսությունում կամ պահվել որպես մնացորդ (0.5%):

 

Ելնելով մորթի ենթակա կենդանիների միջին սպանդային քաշից[4], որը կազմում է խոշոր եղջերավոր անասունների համար՝ 290 կգ, խոզերի համար՝ 89 կգ, ոչխարների համար՝ 16 կգ և մսի արտադրության ծավալներից՝ սպանդի ծավալները 2014թ. կազմել են՝ խոշոր եղջերավոր անասունների համար՝ 203 հազար գլուխ, խոզերի համար՝ 182 հազար գլուխ, իսկ ոչխարի համար՝ 564 հազար գլուխ:

 

Հաշվի առնելով նաև այն հագմանանքը, որ միջին հաշվով Հայաստանում արտադրված մսի միայն 81.5%-ն է վաճառվում, ինչպես նաև այն, որ արտադրողի ներքին սպառմանն ուղղված մսի նկատմամբ սպանդանոցներում պարտադիր սպանդի պահանջը, ելնելով միջազգային փորձից, պարտադիր չի հանդիսանում` գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանում ներկայիս մասնագիտացված սպանդանոցների հզորությունները երկու հերթափոխ աշխատելու դեպքում բավարար են վաճառքի համար նախատեսված բոլոր կենդանիների սպանդն իրականացնելու համար[5]:

 

Ելնելով մասնագիտացված սպանդանոցների աշխարհագրական տեղաբախշումից (Կոտայքի մարզ, Լոռի, Արագածոտն, Արարատ, Վայոց ձոր), ինչպես նաև կենդանիների մարզային տեղաբախշումից, խոշոր եղջերավոր անասունների 52.2 %-ի տեղափոխման միջին հեռավորությունը դեպի մասնագիտացված սպանդանոց մինչև 50 կիլոմետր է, 38.6 %-ի համար՝ 50-ից 100 կիլոմետր է, իսկ 9.2 %-ի համար՝ 100-ից 150 կիլոմետր է, իսկ ժամանակային առումով` մինչև 1.5 ժամ, մինչև 3 ժամ և մինչև 4.5 ժամ համապատասխանաբար: Խոզերի համար համապատասխան թվերը կազմում են՝ 61.5 %:, 29.8 %: և 8.7 %, իսկ ոչխարների համար՝ 53.8 %:, 29.4 %: և 16.9 %:

 

Հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա[6]՝ ներկայումս Հայաստանում մասնագիտացված սպանդանոցներում մեկ գլուխ կովի սպանդն արժե 6-7 հազար ՀՀ դրամ, խոզինը՝ 3,5-5 հազար ՀՀ դրամ, իսկ ոչխարինը՝ 2,5-3 հազար ՀՀ դրամ:

 

Ելնելով կենդանիների վերը բերված սպանդային քաշից և մսի ու մսամթերքի 1 կգ ներկայիս մանրածախ գնից[7]՝ 1 կգ տավարի մսով հաշվարկված սպանդի գինը կազմում է 22 ՀՀ դրամ կամ 1 կգ տավարի մսի մանրածախ գնի 0,7%-ը, համապատասխան թվերը խոզի և ոչխարի մսի համար կազմում են՝ 48 ՀՀ դրամ կամ 1 կգ խոզի մսի մանրածախ գնի 1,6%-ը, 1 կգ ոչխարի մսով հաշվարկված սպանդի գինը կազմում է 140 ՀՀ դրամ կամ 1 կգ ոչխարի մսի մանրածախ գնի 4,7%-ը:

 

Ելնելով 1 կմ/ 200 ՀՀ դրամ պայմանական արժեքից և 1 մեքենայով տեղափոխվող կենդանիների (1 մեքենայում՝ 5 կով/ 10 խոզ/ 20 ոչխար) քանակից՝ 1 կովի տեղափոխման միջին արժեքը կկազմի 3140 ՀՀ դրամ, 1 խոզինը՝ 912 ՀՀ դրամ, իսկ 1 ոչխարինը՝ 816 ՀՀ դրամ:

Այսպիսով, 1 կգ տավարի մսի տրանսպորտային ծախսերը կկազմեն 10 ՀՀ դրամ կամ 1 կգ տավարի մսի մանրածախ գնի 0,36%-ը, 1 կգ խոզի մսի տրանսպորտային ծախսերը կկազմեն 10,2 ՀՀ դրամ կամ 1 կգ խոզի մսի մանրածախ գնի 0,34%-ը, իսկ 1 կգ ոչխարի մսի տրանսպորտային ծախսերը կկազմեն 51 ՀՀ դրամ կամ 1 կգ ոչխարի մսի մանրածախ գնի 1,7%-ը:

 

Աղյուսակ 1 . Սպանդի և տրանսպորտային ծախսերի ազդեցությունը մսի մանրածախ գնի վրա

Կենդանի

Սպանդի արժեք

1 կգ մսի համար/ ՀՀ դրամ

Սպանդի արժեք

1 կենդանու համար/

ՀՀ դրամ

Տեղափոխման արժեք 1 կենդանու համար/ ՀՀ դրամ

Մսի 1 կգ-ի արժեքի ավելացում/ %

Տավար

22

6500

3140

1,06

Խոզ

48

4250

912

1,94

Ոչխար

140

2250

816

6,4

Անասունների տեղափոխումը: Միջազգային փորձը վկայում է որ անասունների տեղափոխումը սպանդանոց կատարվում է և/կամ դրանց տերերի և սպանդանոցների կողմից այդ տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցներով: Ելնելով տեղափոխման համեմատաբար կարճ ժամանակից՝ Հայաստանում կարելի կլինի ոգտագործել նաև այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցները և տեղափոխումն իրականացնել ինչպես սպանդանոցին, այնպես էլ կենդանիների տերերին պատկանող տրանսպորտային միջոցներով:

 

Առաջարկվում է՝

  • 2016 թվականին անհրաժեշտ կլինի մշակել ու հաստատել նոր պահանջներ կենդանիների տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

 

Կենդանիների պարտադիր սպանդը սպանդանոցներում: Ելնելով միջազգային փորձից՝ սպանդանոցները ենթակա են խիստ հաշվառման և վերահսկման: Ինչպես արդեն նշվել է, սպանդանոցների ներկայիս հզորությունները հնարավորություն են տալիս իրականացնելու սպանդ իրացման ենթակա ողջ մսի նկատմամբ:

 

Առաջարկվում է՝

  • 2016 թվականին մշակել սպանդանոցների լիցենզավորման / ծանուցման կարգը, որով սահմանել նվազագույն պահանջները սպանդանոցների սարքավորումների և գործունեության վերաբերյալ:
  • 2017 թվականի հունվարի 1-ից սկսած` արգելել տավարի և խոզի մսի իրացումը, եթե սպանդը տեղի չի ունեցել մասնագիտացված սպանդանոցում:
  • 2018 թվականի հունվարի 1-ից սկսած` արգելել ոչխարի մսի իրացումը, եթե սպանդը տեղի չի ունեցել մասնագիտացված սպանդանոցում:
  • Սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ վաճառքի վայրերում մասնագիտական սպանդանոցից դուրս սպանդի ենթարկված կենդանիների մսի և մսամթերքի վաճառքի դեպքում:
  • Սահմանել դրույթներ լիազորմարմնիանասնաբուժասանիտարականտեսուչներիպարտադիրներկայության վերաբերյալ սպանդանոցներումկենդանիներիսպանդիժամանակ, ինչպեսնաևվերջիններիսլիազորություններըսպանդիիրականացմանընթացքում:
  • Սահմանել պետական անասնաբուժասանիտարականտեսուչների վարձատրության կարգը՝ սպանդանոցներում սպանդի գործընթացին պարտադիր մասնակցության համար[8]:

Ելնելով միջազգային փորձից՝ մասնագիտացված սպանդանոցից ստացված միսը և մսեղիքը որպես կանոն ենթակա է փաթեթավորման և դրոշմակնքման, և առավելապես այդ տեսքով ենթակա է իրացման համար, բացառությամբ որոշ երկրների[9] ֆերմերային շուկաների և մսի մասնագիտացված վաճառքի այլ վայրերի:

Ներկա փուլում փաթեթավորման և դրոշմակնքման պարտադիր պահանջը նպատակահարմար չի՝ ելնելով երկրում մսի վաճառքի ձևավորված ավանդույթներից: Այնուամենայնիվ, նպատակահարմար է նշված հարցին անդրադառնալ սպանդանոցներում պարտադիր սպանդի գործընթացի ամբողջական ներդրումից հետո:

 

Կենդանիների հաշվառում, համարակալումևգրանցում, համարակալվածկենդանիներիվերաբերյալէլեկտրոնայինտեղեկատվականհամակարգի վարում: Ինչ վերաբերում է կենդանիների հաշվառման կենտրոնացված տեղեկատվական համակարգին, ապա նպատակահարմար է դրա գործարկումն իրականացնել կենդանիների՝ սպանդանոցում պարտադիր սպանդի ենթարկելու պահանջի իրագործման հետ զուգահեռ:

Առաջարկվում է՝

  • Սահմանել ընթացքում սպանդի ենթակա կենդանու անձնագրի պարտադիր ներկայացման պահանջը.
  • Հաստատել սպանդի ենթակա կենդանու անձնագրի կառուցվածքը, բովանդակությունը և լրացման կարգը (ներառյալ կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկություններ):

Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմում: Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմումը կարգավորող ՀՀ օրենդրությունը[10] հիմնականւոմ համապատասխանում է միջազգային փորձին, սակայն փաստորեն չի կիրառվում սպանդանոցներում կենդանիների սպանդի բացակայության պատճառով: Մյուս կողմից, միջազգային փորձը վկայում է մսի և մսեղիքի կտորների դրոշմման համար առավել խիստ պահանջների մասին, մասնավորապես, դրոշմը դրվում է մսի և մսեղիքի կտորների յուրաքանչյուր մասի վրա:

Առաջարկվում է՝

  • միաժամանակ դրոշմակնքել մսի և դրա կեսերի ու քառորդների կտորները, որոնք կնպաստեն իրացման վայրում մսի ու մսեղիքի կտորների նույնականացմանը կենդանու ամբողջական մսեղիքի հետ:

 

Փորձաքննության իրականացման վերաբերյալ առաջարկվող դրույթներ:[11]

  • Ելնելով միջազգային փորձից՝ մասնագիտացված սպանդանոցների գործարկումից բխում է նախասպանդային փորձաքննության հիմնական գործառույթի տեղափոխումն առաջնային արտադրությունից դեպի սպանդանոց՝ առաջնային արտադրության վրա թողնելով սպանդի ենթակա կենդանու առողջության և բարեկեցության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պարտավորությունը:
  • Ելնելով միջազգային փորձից՝ մասնագիտացված սպանդանոցների գործարկումից բխում է հետսպանդային փորձաքննության հիմնական գործառույթի տեղափոխում մսի և մսեղիքի իրացման վայրից դեպի սպանդանոց՝ փորձաքննության իրականացման պարտավորությունը դնելով սպանդանոցում պետական անասնաբուժասանիտարական ծառայության վրա:
  • Փորձաքննությունն իրացման վայրերում փոխարինել՝

ü Մասնագիտացված սպանդանոցներում կենդանու սպանդի վերաբերյալ փաստաթղթերի ստուգմամբ:

ü Փորձաքննությունն իրացման վայրերում փոխարինել մսի ու մսեղիքի կտորների նույնականացման ստուգման գործառույթով կենդանու ամբողջական մսեղիքի հետ՝ ստուգելով մսի և մսեղիքի կտորների վրա պարտադիր դրոշմի առկայությունը:

ü Ստուգել օրենսդրությամբ սահմանված մսի և մսեղիքի իրացման և պահպանման կանոնների իրականացման պահպանումը:



[1] Տես՝(http://www.nhls.ac.za)

[2] Տես՝http://www.armstat.am/file/doc/99493623.pdf

[3] Տեղեկատվությունը սպանդանոցների և դրանց տեղակայված հզորությունների մասին տրամադրված է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:

[4] Հաշվարկված ԵՄ կենդանիների միջին սպանդային քաշով, տես՝ http://ec.europa.eu/eurostat/statistics-explained/images/8/8d/Statistics_on_slaughtering%2C_all_species%2C_by_country%2C_2014.png

[5] Մեր գնահատականներով սպանդի ենթակա խոշոր եղջյուրավոր անասունների քանակը կկազմի մոտ 166 հազար գլուխ, խոզերինը՝ 148 հազար, իսկ ոչխարներինը՝ 460 հազար,

[6] ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գնահատականներ

[7] Պայմանականորեն 1 կգ մսի միջին գինը վերցված է 3000 ՀՀ դրամ:

[8] Ելնելով միջազգային փորձից՝ վարձատրությունն իրականացվում է՝ 1) սպանդանոցների միջոցների հաշվին, 2) պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, և 3) խառը՝ սպանդանոցների և պետական միջոցների հաշվին: Հայաստանի համար նպատակահարմար է կիրառել 2-րդ տարբերակը:

[9] Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, և այլն

[10] ՀՀ կառավարութան 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշում

[11]Առաջարկվող դրույթները վերաբերելու են մսի և մսեղիքի իրացման բոլոր վայրերին, ներառյալ գյուղատնտեսական մթերքների շուկաները, որտեղ իրականացվում է մսի և մսեղիքի վաճառք:




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները