e-guillotine

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու վերաբերյալ կատարված միջազգային փորձի ուսումնասիրությունը և դրա հիման վրա ձևավորված առաջարկությունները:

2016.05.03

Առաջարկություններ

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգի վերաբերյալ

  1. Ներկայիս իրավիճակը

1.1. ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը պարտադիր է և պետք է իրականացվի մասնագիտացված լիցենզավորված տեխզննման կայանների կողմից: Այդ գործընթացն իրականացվում է գույքահարկի գանձման հետ զուգահեռ, և տեխնիկական զննման կտրոնը հատկացվում է միայն գույքահարկը վճարելուց հետո:

1.2. Տրանսպորտային միջոցների գույքահարկն ուղղվում է տեղական բյուջեներ և հանդիսանում վերջիններիս եկամտի էական մասը: Այսպես, Երևան քաղաքում 2015 թվականի Երևան քաղաքի բյուջեի հարկերից և տուրքերից ստացված եկամտի 39%[1]-ը նախատեսված է ստանալ փոխադրամիջոցների համար գույքահարկից:

1.3. Գոյություն ունի նաև տեխնիկական զննության համար նախատեսված տուրք, որն ուղղվում է ՀՀ պետական բյուջե: Մինչև 2011 թվականը գանձվում էր պարտադիր տեխնիկական զննության համար վճար, որի դիմաց մասնագիտացված տեխզննման կայանների կողմից տրասնպորտային միջոցների տեխնիկական զննությունից հետո տրամադրվում էր միասնական տեխնիկական զննության կտրոն:

1.4. Քանի որ շատ դեպքերում տեխնիկական զննությունը կրում էր ֆորմալ բնույթ կամ պարզապես չէր իրականացվում, որոշվեց հանել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստացի իրականացումը որպես միասնական տեխզննության կտրոնի ստացման նախապայման՝ նախատեսելով այդ կտրոնի ստացման հետևյալ եղանակը. գույքահարկը և տեխնիկական զննության համար նախատեսված պետական տուրքը վճարելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրամադրվում է տեխնիկական զննության կտրոնն առանց համապատասխան տեխնիկական զննություն անցնելու պարտադիր պայմանի: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականում չի գործում:

1.5. Չնայած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը սահմանում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը «տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ», այնուամենայնիվ, ներկայումս ոստիկանությունը չի կարողանում իրականացնել այդ գործառույթը, քանի որ նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական զննության ստուգման նպատակով վերջինիս կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ ներկայումս ՀՀ-ում չի գործում համաշխարհային պրակտիկայում ընդունված տրանսպորատային միջոցների տեխնիկական վիճակը ստուգելու երկու հիմնական գործիքներից և ոչ մեկը: Այդ գործիքներն են՝ պարտադիր տեխնիկական զննության իրականացումը դրա համար նախատեսված կայաններում և/կամ ոստիկանության (կամ այլ լիազորված մարմինների) կողմից ճանապարհներին կամ այլ վայրերում (Տես Աղյուսակ 1:

Աղյուսակ 1. Միջազգային փորձում տեխնիկական զննության հիմնական բնութագրերը

Երկրի անվանումը

1. Պարտադիր տեխնիկական զննություն

2. Ճանապարհին կամ այլ վայրերում տեխնիկական զննություն

Տեխնիկական զննություն իրականացնող մարմինների լիցենզավորում

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ

Ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ

Պարբերականություն

Առկայություն

Նշումներ

ԱՄՆ

Ոչ (որոշ նահանգներում)

Այո

Թեթև մարդատար - երկու տարին մեկ

Ծանրաքաշ - ամեն տարի

Այո

Ծանրաքաշ տրանսպոր

տային միջոցներ

Այո

Եվրոպական Միություն

Այո

Այո

Թեթև մարդատար - երկու տարին մեկ

Ծանրաքաշ - ամեն տարի

Այո

 

Այո

Կանադա

Ոչ

Այո

 

Այո

Ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ

Այո

Ճապոնիա

Այո

Այո

Թեթև մարդատար - երկու տարին մեկ

Ծանրաքարշ - ամեն տարի

Այո

 

Ոչ

Ավստրալիա

Ոչ (որոշ նահանգներում)

Այո (մասնակի)

 

Այո

Տարբեր է նահանգից նահանգ

Այո

Նոր Զելանդիա

Այո

Այո

Ծանրաքաշ – 6 ամիսը մեկ

Այո

 

Ոչ

Սինգապուր

Այո

Այո

Հիմնականում 6 ամիսը մեկ

Ոչ

 

Ոչ

Վիետնամ

Այո

Այո

7 տարին լրացածները - 6 ամիսը մեկ

Այո

 

Ոչ

Ուրուգվայ

Այո (մասնակի)

Այո

 

Ոչ

 

Ոչ

 

2. Միջազգային փորձից բխող առաջարկներ

2.1. Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, միջազգային պրակտիկայում, կախված տրանսպորտային միջոցների տեսակներից, կիրառվում են տեխնիկական զննության իրականացման հետևյալ եղանակներից որևիցէ մեկը՝ կա՛մ տեխնիկական զննությունը կայանների կողմից, կա՛մ ճանապարհային ստուգումները, և կա՛մ երկուսը միասին:

2.2. Ելնելով ՀՀ-ում ձևավորված իրավիճակից՝ առաջարկվում է տրանսպորտային միջոցները տարանջատել երկու հիմնական տեսակների՝ պարտադիր պարբերական տեխնիկական զննության ենթակա և ոչ ենթակա: Հիմնվելով ԱՄն, Ավստրալիայի և Կանադայի որոշ նահանգների փորձի վրա՝ առաջարկվում է չիրականացնել տեխնիկական զննություն 8-ից ոչ ավելի նստատեղ (չհաշված վարորդի նստատեղը) ունեցող այն մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք գրանցված են ֆիզիկական անձանց կողմից և չեն օգտագործվում ձեռնարկատիրական գործունեության համար: Մնացած բոլոր գրանցված տրանսպորտային միջոցների համար իրականացնել պարտադիր տեխնիկական զննություն՝ օրենսդրությամբ սահմանված տեխնիկական զննության անցկացման պարբերականությամբ:

2.3. Ելնելով տրանսպորտային միջոցների տեխնիկական իրավիճակի վերահսկման կարևորությունից և անհրաժեշտությունից՝ առաջարկվում է հետևյալը. ճանապարհային ոստիկանության կողմից իրականացնել տրանսպորտային միջոցների պարբերաբար տեխնիկական զննություն ճանապարհներին կամ այլ վայրերում (այսուհետ՝ ճանապարհային ստուգում) տարեկան 4 անգամ՝ յուրաքանչյուրը 24 ժամյա ժամկետով՝ նախապես ծանուցելով այդ մասին հասարակությանը: Ճանապարհային ստուգման ենթակա են ինչպես տեխնիկական զննության ենթակա, այնպես էլ ոչ ենթակա տրանսպորտային միջոցները: Ճանապարհային ստուգումն իրականացվում է ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պատահական ընտրության սկզբունքով ինչպես շարժման մեջ գտնվող, այնպես էլ հասարակական վայրերում կայանված տրանսպորտային միջոցների նկատմամբ: Ի դեպ, ճանապարհային ոստիկանությունը նշված ստուգումներն իրավասու է իրականցնել միայն նշված օրերին: Ճանապարհային ստուգումը երկրում ներդնելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝

  • Ամրագրել տեխնիկական զննություն իրականացնելու համար շարժման մեջ գտնվող և կայանված տրանսպորտային միջոցները ստուգելու ճանապարհային ոստիկանության իրավասությունը:
  • Սահմանել տրանսպորտային միջոցների ստուգման ենթակա հանգույցները և այդ հանգույցների բավարար/անբավարար տեխնիկական վիճակի հստակ չափանիշները[2]:
  • Սահմանել նշված հանգույցների անբավարար տեխնիկական վիճակի դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը:
  • Հրապարակել տրանսպորտային միջոցների ստուգման ենթակա հանգույցները և չափանիշները հասարակական իրազեկման նպատակով:

2.4. Ելնելով միջազգային փորձից՝ տեխնիկական զննության և դրա անցկացման արդյունավետությունը, որի արդյունքում ստացվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի օբյեկտիվ պատկերը, պայմանավորված է հստակ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով ինչպես կայանի, այնպես էլ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ: Նշված մեխանիզմների բացակայությունը ՀՀ-ում հանգեցնում է տեխնիկական զննության անցկացման և օբյեկտիվ պատկերը ստանալու համար երկկողմանի շահագրգռվածության բացակայությանը: Արդյունքում շատ հաճախ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրվում է տեխնիկական զննության կտրոն առանց նշված զննության իրականացման: Այդ կապակցությամբ առաջարկվում է հետևյալը.

  • Որպես տեխնիկական զննության անցկացումը հավաստող փաստաթուղթ կիրառել համապատասխան ստուգաթերթ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վերաբերյալ (Տես Ձևաչափ 1)[3], որը տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցի՝ Ձևաչափում նշված բոլոր հանգույցների և ստուգման ենթակա տարրերի բավարար լինելու պարագայում: Ընդ որում, Ձևաչափում նշված ստուգման ենթակա տարրերի բավարար լինելու վիճակի վերաբերյալ չափանիշները սահմանվում են կառավարության կողմից և պետք է հասանելի լինեն հասարակությանը:
  • Ելնելով երկրում տրանսպորտային միջոցների տարիքային կառուցվածքից և այլ գործոններից՝ մոտակա ժամանակներում տրանսպորտային միջոցներն ազատվում են արտանետումների մասով ստուգումներից:
  • Ձևաչափի՝ որպես տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացումը հավաստող փաստաթղթի կեղծ լրացման համար համապատասխան կայանը պետք է զրկվի լիցենզիայից:
  • ԱՊՊԱ ստանալու համար տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վերաբերյալ Ստուգաթերթի առկայությունը պարտադիր է:

Նշված մեխանիզմների ներդրումը նպաստելու է տեխնիկական զննության արդյունավետ իրականացմանը:

3. Տեխնիկական զննության հետ կապված ֆինանսական հարաբերությունները

Տեխնիկական զննության իրականացման գործընթացում ձևավորվում են տեղական և պետական եկամուտներ համապատասխան տուրքերի տեսքով: Պետական բյուջեի համար տեխնիկական զննությունը վերացնելու դեպքում ֆինանսական կորուստը թույլ չտալու նպատակով առաջարկվում է գանձել գումարային գույքահարկ՝ ավելացրած տեխնիկական զննության տուրքը՝ կիրառելով համապատասխան գործիքներ, որոնց արդյունքում գույքահարկի մի մասը կտրամադրվի տեղական բյուջեներին, իսկ տեխնիկական զննության տուրքը կուղղվի պետական բյուջե:

Այն բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում, որոնք պետք է անցնեն պարտադիր տեխնիկական զննություն, կիրառվում են գործող մեխանիզմները:

 

Ձևաչափ 1[i]. Ստուգաթերթ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վերաբերյալ

Պարտադիր տեխնիկական զննության ստուգաթերթԳրանցման համարանիշ Տրանսպորտային միջոցի նույնականացման համար Առաջին գրանցման ամսաթիվ

 

Ստուգման ենթակա տարրերը

Բավարար

Անբավարար

Անսարքություններ/մեկնաբանություններ

Ներքին ստուգումներ

 

 

Նստատեղեր և ամրագոտիներ

 

 

 

Նախազգուշացման լուսարձակիչ

 

 

 

Անջատիչներ (դիրքի լուսարձակիչ, լուսարձակիչներ)

 

 

 

Դիմապակի, ապակու մաքրիչներ և լվացման համար նախատեսված սարքեր

 

 

 

Արգելակման համակարգ

 

 

 

Ղեկ

 

 

 

Դռներ, հայելիներ, ձայնային ազդանշաններ

 

 

 

Արագաչափ, այլ հսկիչ սարքեր

 

 

 

Արտաքին ստուգումներ

 

 

Համարանիշ

 

 

 

Լուսարձակներ և դրանց աշխատանքը

 

 

 

Արգելակման լուսարձակներ, մառախուղի լուսարձակներ և անդրադարձիչներ

 

 

 

Անիվներ, անվադողեր

 

 

 

Հարվածի կլանիչներ

 

 

 

Հայելիներ, ապակու մաքրիչներ

 

 

 

Վառելիքի բաքի փական

 

 

 

Ապակեպատում

 

 

 

Դռներ, բեռնախցիկ, բեռնման դռներ, կապոտ

 

 

 

Քարշակի կեռիկներ

 

 

 

Ստուգումներ կապոտի ներսում

 

 

Ավտոմեքենայի կառուցվածք

 

 

 

Արգելակման համակարգ

 

 

 

Գազերի արտանետման համակարգ, վառելիքի համակարգ

 

 

 

Արագության սահմանափակիչներ (եթե դրանք կիրառվում են)

 

 

 

Ղեկ և ղեկի հզորացուցիչ բաղադրիչներ

 

 

 

Արգելակման բաղադրիչներ

 

 

 

Ավտեմեքենայի ներքևի մասի ստուգում

 

 

Ղեկ, ներառյալ ղեկի հզորացուցիչներ

 

 

 

Վազքի լիսեռ (եթե դրանք կիրառվում են)

 

 

 

Արգելակիչներ/կախոցներ, հարվածի կլանիչներ

 

 

 

Անիվի առանցքակալներ

 

 

 

Անիվներ, անվադողեր

 

 

 

Արգելակման համակարգ և մեխանիկական բաղադրիչներ

 

 

 

Արտանետման համակարգ

 

 

 

Վառելիքի համակարգ և վառելիքի բաք

 

 

 

Կառուցվածք, ավտոմեքենայի հիմնական վիճակ

 

 

 

ՏԵխնիկական զննություն իրականացնող ՏԵխնիկական զննություն իրականացնողի Օր/Ամիս/Տարի

կայանի անվանումը անուն/ազգանունը

 



[1] 5,535 մլրդ ՀՀ դրամ

[2] Ելնելով միջազգային փորձից՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, ստուգման են ենթակա՝ մեքենայի արգելակման համակարգը, անվադողերը և անիվները, լուսարձակները, ազդանշանային համակարգը, ապակիները և ապակու մաքրիչները, կորպուսի անվտանգությունը: Կախված նրանից, թե մեքնենան շարժման ընացքում է, թե կայանված, ստուգման ենթակա մեքենայի հանգույցնեը տարբերվում են:

[3] Կազմված է Մեծ Բրիտանիայում գործող Ձևաչափի հիման վրա: Տես՝ https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/449392/mot-inspection-checklist-vt29.pdf

 



[i] Նախատեսված է բենզինով, գազով և դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների համար: Էլեկտրական, ջրածնային և հիբրիդ տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ է նախատեսել այլ Ստուգաթերթ կամ ազատել պարտադիր տեխնիկական զննության իրականացումից:

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները