e-guillotine

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից առաջարկվել է փոփոխություններ կատարել 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգում», մասնավորապես՝

2016.05.12

1. Կարգի 6-րդ կետը վերանայել, ելնելով այն նկատառումներից, որ դժբախտ պատահարի դեպքում անձի առողջությանը հասցված վնասը և դրա հետևանքները տվյալ պահին աշխատունակության կորստով և ժամկետներով, առավել ևս «մեկ օրից ոչ պակաս» ժամկետով, պայմանավորելը և դրա հիման վրա միայն արտադրական դժբախտ դեպքի ծառայողական քննություն վարելը և ակտավորելը նպատակահարմար չէ, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ անձը մինչև մեկ օրվա ընթացքում աշխատունակության կորուստ կամ առողջական ակնհայտ վատթարացման ախտանշաններ չունենա, հետևաբար, այդ դեպքը ծառայողական քննության չենթարկվի և չակտավորվի, սակայն, որոշ ժամանակ անց, երբ դրանք ի հայտ գան, ապա նույն Կարգի 11-րդ կետում բերված ծառայողական քննության համար իրավիճակային արժեքավոր տվյալները արդեն իսկ հնարավոր չլինի հավաքագրել և վերականգնել: Սա չի վերաբերում Կարգի 15-րդ կետով սահմաված դեպքերին, երբ տուժողը չի հայտնում դեպքի մասին պատկան մարմիններին: Ուստի, առաջարկվում է ծառայողական քննության անցկացման և ակտավորման համար հիմք ընդունել առողջապահական կազմակերպության մասնագիտական եզրակացությունը, այլ ոչ թե աշխատունակության կորստով կամ ժամկետով պայմանավորված հանգամանքները:


2. Կարգի 9-րդ կետում «աշխատանքի վայր» բառերը փոխարինել «աշխատանքի մեջ» կամ «աշխատանքային պարտականություններ կատարելիս» բառերով կամ Կարգում հստակեցնել դրանց հասկացությունը, քանի որ ըստ Կարգի դժբախտ դեպքեր են նաև աշխատավայրից դուրս կատարվող դեպքերը:





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները