e-guillotine

ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2016.05.13

Իրավիճակը և անհրաժեշտ բարեփոխումների էությունը

 

Ստորև բերված Գծապատկեր 1-ում և Գծապատկեր 2-ում ներկայացված է կաթի և կաթնամթերքի անվտանգությունն ապահովող քայլերի և գործողությունների հաջորդականությունը, որն արտահայում է ընդհանրացված միջազգային փորձը և հիմնված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ/(FAO) Կոդեքս Ալիմենտարիուսի և Եվրոպական Միության փորձի վրա:

Նշված Գծապատկեր 1-ն ընկած է ուսումնասիրված երկրների կաթի և կաթնամթերքի անվտանգության ապահովման շղթայի հիմքում:

 

Կաթի և կաթնամթերքի արտադրության անվտանգության և սպառման խնդիրները ՀՀ-ում կարգավորվում են հետևյալ իրավական ակտերով՝

  1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգըհաստատելու մասին» N 2305-ն որոշում
  2. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-ն որոշում
  3. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-ն որոշում
  4. ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

N 1499-Ն որոշում

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»

N 679-Ն որոշում

 

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշում
  2. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
  3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
  4. «Պարենային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

10. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

 

Ստորև բերված Գծապատկեր 3-ում արտացոլված է ՀՀ-ում կաթի շարժը` ուղեկցված համապատասխան անասնաբուժասանիտարական փաստաթղթերով և պահանջվող անասնաբուժասանիտարական փորձաքննություններով, ինչպես նաև դրանց իրականացման կարգով՝ առաջնային արտադրությունից մինչև վերջնական սպառումը` համաձայն ՀՀ գործող օրենսդրության:

 

Ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կաթի արտադրության շղթայում, սկսած կաթի առաջնային արտադրությունից մինչև իրացումը, գործում են որոշակի մեխանիզմներ, որոնք հիմնականում չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին: Դրա հիմնական պատճառը կայանում է նրանում, որ ՀՀ-ում անասնաբուծության բնագավառն ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Դրանցից գլխավորը կաթի արտադրության կազմակերպումն է փոքր գյուղացիական տնտեսություններում, որի տեսակարար կշիռը նշված արտադրության մեջ 2014 թվականի կազմել է 99.2%, իսկ մասնագիտացված առևտրային կազմակերպություններում՝ 0.8%:

 

Այսպես, ՀՀ-ում միջին հաշվով մեկ գյուղացիական տնտեսությանը[1] բաժին է ընկնում 1 կով և 2.2 ոչխար: Հաշվի առնելով 1 կովի միջին կաթնատվությունը, որ 2014 թվականի տվյալներով այն կազմել է տարեկան 2102 լիտր, միջին գյուղացիական տնտեսության կովի կաթնարտադրությունը տարեկան կկազմի մոտավորապես

2000 լ կաթ կամ ներկայիս գնման գներով 280 000 ՀՀ դրամ:

 

ՀՀ-ում միջին հաշվով մեկ առևտրային տնտեսությանը բաժին է ընկնում 28 կով և 78 ոչխար: Հաշվի առնելով 1 կովի միջին կաթնատվությունը, որ 2014 թվականի տվյալներով այն կազմել է տարեկան 2102 լիտր, միջին առևտրային տնտեսության կովի կաթնարտադրությունը տարեկան կկազմի մոտավորապես 58 800 լ կաթ կամ ներկայիս գնման գներով 8 232 000 ՀՀ դրամ:

 

Այսպիսով, ելնելով միջազգային փորձից, կաթի առաջնային արտադրությունը ՀՀ-ում էականորեն մասնատված է, և նույնիսկ ներկայումս երկրում գործող առևտրային կազմակեպությունները զարգացած երկրների չափանիշներով[2] պատկանում են գերփոքր արտադրողների դասին:

 

Աղյուսակ 1. Կաթի արտադրությունը ՀՀ-ում մարզային կտրվածքով մեկ գյուղացիական տնտեսության հաշվարկով

N

Մարզեր

Կովերի քանակ մեկ տնտեսության համար

Արտադրության ծավալ, լիտր/տարի

Իրացումից ստացված եկամուտ/ հազար դրամ

Արագածոտն

1,12

2354

329

Արարատ

0,32

672

94

Արմավիր

0,42

883

124

Գեղարքունիք

1,17

2462

345

Լոռի

1,26

2640

370

Կոտայք

0,73

1527

214

Շիրակ

1,77

3712

520

Սյունիք

2,29

4814

674

Վայոց ձոր

0,8

1695

237

Տավուշ

0,8

1695

237

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ http://www.armstat.am/file/article/hoxatesk_05.pdf


Հիմնվելով Աղյուսակ 1-ի տվյալների վրա՝ կարելի է եզրակացնել, որ նույնիսկ անասնապահության մեջ մասնագիտացած մարզերում կաթնարտադրության ծավալները գյուղացիական տնտեսություններում չափազանց փոքր են: Միևնույն ժամանակ, պետք է հավելել, որ կաթն ամենաքիչ ապրանքայնություն ունեցող գյուղմթերքներից է, որը 2014 թվականի տվյալներով կազմել է 59%, այսինքն, արտադրված կաթի 41%-ն օգտագործվել է տնտեսություններում ներքին սպառման և վերամշակման նպատակներով (հիմնականում՝ պանիր[3]): Հետևաբար, կաթի արտադրության ծավալների և ապրանքայնության ավելացման երկարաժամկետ ռազմավարությունը պետք է կայանա մասնագիտացված ֆերմաների ծավալների և կենդանիների քանակի ավելացման, դրանց կաթնատվության աճի և տնտեսություններում վերամշակվող կաթի ծավալի կրճատման մեջ: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի կիրառել կաթի և կաթնամթերքի արտադրության համար եվրոպական և այլ զարգացած երկրների առաջավոր փորձը[4]: Այնուամենայնիվ,հնարավոր է նշված երկրների փորձի որոշակի բաղադրիչներ օգտագործել կաթի շղթայի բարելավման նպատակով` ելնելով կաթի և կաթնամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակներից:

Հետևաբար, միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի էականորեն փոխել ներկայումս ձևավորված կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիական շղթան, այլ կարելի է որոշակի բարելավումներ մտցնել կաթի շղթայի աստիճանական բարելավման նպատակներով:

 

 


 

[1]Ներկայումս ՀՀ-ում հաշվարկված է մոտ 330 000 գյուղացիական տնտեսություններ:

[2]Մի շարք եվրոպական երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, կաթ արտադրող միջին տնտեսությունն ունի մոտ 50 կով, տարեկան 7000լ միջին կաթնատվության պայմաններում այն արտադրում է 350 տոննա կաթ ևեվրոպական մթերման գինը կազմում է 0,34 դոլար/լիտր: Այսպիսով, միջին ֆերմայի կաթի առաջնային արտադրության միջին եկամուտը կազմում է 119 000 ԱՄՆդոլար: Տես՝ Հավելված 11. Վիճակագրական տվյալներ: Հարկ է ավելացնել, որ ՀՀ-ի կաթի մթերման գները (ներկայումս 1 լիտրի արժեքը՝ 140 դրամ) էականորեն չեն տարբերվում կաթի մթերման միջազգային գներից (օրինակ՝ԵՄ-ում՝ 0,34 դոլար, կազմելով 0,29 դոլար/լիտր):

[3]Եթե տնային տնտեսություններում օգտագործված կաթն ամբողջությամբ օգտագործվի պանրի արտադրության համար, ապա այդ արտադրության ծավալը կկազմի 28,8 հազար տոննա: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՀՀ-ում պաշտոնական տվյալներով 2014 թվականի արտադրվել է 18 հազար տոննա պանիր :

[4]Տես Հավելվածներ 1, 2,3,4, 5 և 9:


  1. Առաջնային արտադրություն

Գյուղացիական տնտեսություններ

Չնայած կենդանիների պահպանման համար օրենսդրությամբ սահմանված են որոշակի պահանջներ և պայմաններ, այնուամենանիվ, դրանք ներկայումս չեն կատարվում և շատ հաճախ հնարավոր չի իրականացնել: Դրա հիմնական պատճառն այն է, որ գյուղացիական տնտեսության ստացված եկամուտները բավարար չեն գյուղացիական տնտեսություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու և կատարելու համար: Մյուս կողմից, փոքր գյուղացիական տնտեսություններում հնարավոր չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել, քանի որ այդ տնտեսությունների թիվը կաթի շղթայում զգալիորեն մեծ է[1]:

Բացի այդ, երկրում փաստացի չի իրականացվում կենդանիների հաշվառում, համարակալում և գրանցում, ինչպես նաև համարակալված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի վարում: Տեղեկատվական համակարգի առկայության նպատակը կենդանու առողջության վերաբերյալ տեղեկատվության ապահովումն է՝ համարակալված մթերատու կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկությունների ճշգրիտ և ժամանակին տրամադրումը: Տեղատվական համակարգը նաև չափազանց կարևոր գործիք է գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծության կարգավորման և գյուղատնտեսական քաղաքականության մշակման համար:

 

Ներքին սպառում և կաթի վերամշակումը գյուղացիական տնտեսությունների կողմից

Գյուղացին կաթն օգտագործում է ներքին սպառման նպատակներով: Համաձայն պաշտոնական տեղեկատվության[2]՝ 2014 թվականի դրությամբ գյուղացիական տնտեսություններում արտադրված կաթի 41%-ը մնացել է գյուղացիական տնտեսություններում, որից վերամշակվել է ընդամենը 55%-ը: Անհրաժեշտ է նշել, որ վերամշակման արդյունքները որևիցե ձևով չեն վերահսկվում, և դրանց որակի ստուգում չի իրականացվում: Ավելին, չկան տվյալներ այն մասին, թե այդ վերամշակված կաթի որ մասն է վաճառվել:

 

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար ենք համարում արգելել հում կաթի և դրանից ստացված կաթնամթերքների իրացումը: Հարկ է նշել, որ մեր տվյալներով կաթ վերամշակող կազմակերպությունները բոլոր տեսակի կաթնամթերքները ստանում են պաստերիզացված կաթից (եռացում, պաստերիզացում, ուլտրապաստերիզացում և ստերլիզացում):

 

Կաթի/կաթնամթերքի իրացումը գյուղացիական տնտեսությունների կողմից շուկայում

Երևանի շուկաներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թարմ կաթի և կաթնամթերքի վաճառք շուկաների տարածքում չի իրականացվում, բացառությամբ պանրի վաճառքի: Վաճառվող պանիրների տեսականիների մեծ մասը գործարանային է: Վաճառվող պանիրներից միայն ոչխարի պանիրն է արտադրվում հում կաթից: Այս տեսակի պանրի ընդունման ժամանակ անպայման պահանջվում է անասնաբույժի կողմից տրված փաստաթուղթ: Սակայն պանրի փորձաքննություն շուկայի տարածքում չի իրականացվում: Շուկայում առկա լաբորատորիայում, որն ի դեպ հագեցված չէ համապատասխան սարքավորումներով, իրականացվում է միայն մսի որակի ստուգումներ: Վաճառողները նշում են, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, իրենք ընդունում են միայն մեկ տարի վաղերմության ոչխարի պանիր[3], քանի որ մեկ տարի շարունակ մնալով աղաջրի մեջ, պանրի մեջ առկա վնասակար տարրերը վերանում են: Հարկ է նշել նաև, որ բոլոր վաճառողները հանդիսանում են վերավաճառողներ:

Ելնելով վերամշակող կազմակերպություններին հում կաթի հանձնման գնից (140 դրամ/լիտր), ինչպես նաև շուկաներում հում կաթից պատրաստված պանրի[4] վաճառքի գնից՝ ստացվում է, որ պանրի արտադրությունը գյուղացիական տնտեսություններում տնտեսապես ավելի ձեռնտու չէ, քան հում կաթի հանձնումը կաթ վերամշակող կազմակերպություններին: Մի շարք փորձագետների կարծիքով գյուղացիական տնտեսություններում պանիրը հանդիսանում է կաթի վերամշակման հիմնական արդյունքը:

Այսպիսով, հում կաթից ստացված կաթնամթերքների իրացման արգելումը չի հանգեցնի գյուղացիական տնտեսությունների եկամտի կորստի, ընդհակառակը, կավելացնի գյուղացիական տնտեսություններում արտադրված կաթի ապրանքայնության աստիճանը: Մյուս կողմից, կաթ վերամշակող կազմակերպությունների հզորությունները ներկայումս լրիվ չեն օգտագործվում մատակարարվող կաթի սակավության պատճառով: Սա կնպաստի հզորությունների օգտագործման աճի ավելացմանն՝ առանց լրացուցիչ կապիտալ ներդրումների, և վերջապես, էականորեն կբարձրանա արտադրվող կաթնամթերքի որակը և անվտանգության աստիճանը:

 

Առևտրային տնտեսություններ

Մասնագիտացված առևտրային տնտեսություններում կաթի արտադրության տեսակարար կշիռը նշված արտադրության մեջ 2014 թվականին կազմել է 0.8%:

2014 թվականի պաշտոնական տվյալներով առևտրային կազմակերպությունների կողմից արտադրված կաթի ծավալը կազմել է 5,300 տոննա[5], մինչդեռ նույն թվականին գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված կաթի ծավալը կազմել է 695,100 տոննա կաթ:

Այս հանգամանքը հանդիսանում է ՀՀ-ում կաթի արտադրության հիմնական խնդիրը, որը թույլ չի տալիս կիրառել ինչպես կենդանիների հաշվառման ժամանակակից սկզբունքները, այնպես էլ ապահովել առաջնային արտադրության համար նախատեսված պահանջներն ու պայմանները, որոնք զարգացած երկրներում հանդիսանում են կաթի առաջնային արտադրութան որակի և անվտանգության հիմքը[6]: Այս ամենը հնարավորի կլինի իրագործել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում կաթի արտադրության մեջ գերակշռեն առևտրային տնտեսությունները, որը և կհանդիսանա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման հիմնական նպատակներից մեկը:

 

  1. Կաթի հավաք

Ելնելով ՀՀ-ում կաթի արտադրության հիմնական առանձնահատկություններից (փոքր և գերփոքր արտադրողների ճնշող գերակայությունը)՝ ՀՀ-ում ձևավորվել է կաթի հավաքման յուրահատուկ համակարգ, որը բաղկացած է երեք հիմնական տարրերից (տես՝ Գծապատկեր 1).

  1. Կաթ վերամշակող կազմակերպությունների ստացիոնար հավաքման կետեր, որոնք, ելնելով մեր կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներից, ապահովում են կաթ արտադրող և վերամշակող կազմակերպություններում ստացված կաթի 70-90%-ը (կախված հավաքման կետերի քանակից),
  2. Շրջիկ «միջնորդներ», որոնց հիմնական խնդիրն է հավաքել կաթը գյուղացիական տնտեսություններից և հանձնել կաթի ընդունման կետ կամ անմիջապես կաթ վերամշակող կազմակերպություն: Դրանք ապահովում են մատակարարվող կաթի 5-25%-ը,
  3. Առևտրային տնտեսություններ, որոնք անմիջապես կապված են կա՛մ կաթ վերամշակող կազմակերպության, կա՛մ կաթի հավաքման կետի հետ՝ առանց միջնորդի:

 

Գյուղացիական տնտեսությունները կաթը հանձնում են կաթ հավաքող կայաններին կամ կաթ հավաքող «միջնորդին», որոնք իրենց հերթին հավաքված կաթը տեղափոխում են կաթ վերամշակող գործարան: Ինչ վերաբերում է առևտրային տնտեսություններին, ապա վերջիններս կենդանուց ստացված կաթը կա՛մ հանձնում են մոտակա կաթի հավաքման կետեր, կա՛մ անմիջապես կաթ վերամշակող կազմակերպություն:

 

Կաթի հավաքման կետում կաթը ենթարկվում է այսպես կոչված «փորձաքննության», որն իրենից զուտ ներկայացնում է կաթի անցկացում քամիչով, ֆիլտրում և սառեցում:

 

Կաթի հավաքման գործընթացը հետևյալն է`

1) Կաթ հավաքող «միջնորդը» իր շրջիկ փոխադրամիջոցով հավաքում է գյուղացիական տնտեսությունների կաթը,

2) կաթ վերամշակող կազմակերպությունը հենց ինքն է կազմակերպում կաթի հավաքը` կա՛մ իր սեփական փոխադրամիջոցով, կա՛մ իրականացնում է կաթի ընդունում տվյալ վայրում տեղակայված կաթի անշարժ կայանների միջոցով,

3) Կաթն անմիջականորեն ընդունվում է առևտրային տնտեսություններից կաթ վերամշակող կազմակերպության կողմից:

Շատ հաճախ նշված շուկան զարգացնելու համար, ինչպես նաև կաթի որակի և անվտանգության նկատառումներով կաթ վերամշակող կազմակերպությունները կաթ արտադրող առևտրային կազմակերպություններին կամ կաթ հավաքող միջնորդներին տրամադրում են կաթի հավաքման իրենց իսկ շրջիկ փոխադրամիջոցները:

 

Վերամշակող գործարանի կողմից կաթի ընդունման ընթացակարգը հետևյալն է`

  • կաթը ստանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող կաթ հավաքող «միջնորդներից»՝ պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև գործարանն ունի իր հավաքման կետերը կամ կաթը ստանում են անմիջապես առևտրային տնտեսություններից: Կաթ վերամշակող կազմակերպությունների կարծիքով կաթի որակն էլ ավելի բարձր է լինում, երբ կաթը վերցնում են ֆերմերից, քանի որ վերջինս հետևում է կենդանիների առողջությանը:
  • Փոխադրող մեքենայի նկատմամբ միասնական պահանջներ չկան: Ոչ բոլոր մեքենաներն են հագեցած սառնարաններով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոխադրման համար նախատեսված ժամկետը մեր երկրում չի գերազանցում 6 ժամը, իսկ կաթը, որպես կանոն, թթվում է 6 ժամվա ընթացքում:

 

Գործող օրենսդրությունը չի անդրադառնում կաթի հավաքման գործող սխեմային: Հետևաբար, չեն սահմանված ո՛չ միջնորդները և նրանց նկատմամբ պահանջները, ո՛չ էլ հավաքման կետերը և դրանց նկատմամբ պահանջներն ու պայմանները: Մինչդեռ, մեր կարծիքով նշված սխեման օպտիմալ է ՀՀ-ում կաթի հավաքման համար և երկարաժամկետ հեռանկարում չի փոփոխվելու, քանի դեռ առևտրային տնտեսությունները չեն դարձել կաթի հիմնական արտադրողներ: Ավելին, կաթի հավաքման կետերի և կաթ հավաքող «միջնորդների» գործունեությունն ընդհանրապես կանոնակարգված չի և որևիցե պահանջ նրանց նկատմամբ սահմանված չէ:

Ելնելով կաթի որակի և անվտանգության առաջնայնությունից՝ նշված կանոնակարգումները պետք է ուղղված լինեն նշված խնդիրների լուծմանը, մասնավորապես, նպատակահարմար ենք գտնում՝

1) Սահմանել նվազագույն պահանջներ և ընթացակարգեր[7]՝ կաթի հավաքման կետերի և կաթ հավաքող «միջնորդների» կողմից իրականացվող կաթի որակի և անվտանգության փորձաքննությունների համար.

2) Սահմանել տեխնիկական միջոցների և սարքավորումների նվազագույն ցանկը, որոնք պետք է օգտագործվեն կաթի հավաքման կետերի և կաթ հավաքող «միջնորդների» կողմից կաթի պահպանման և տեղափոխման համար,

3) Սահմանել նվազագույն չափանիշներ կաթի տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ կաթ հավաքող «միջնորդների» համար[8],

4) Օրենսդրությունը վերանայելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն դրույթներին, որոնք ներկայիս կաթի արտադրության և մատակարարման շղթայում օբյեկտիվորեն չեն կարող կիրառվել, մասնավորապես, կաթի նույնականացումը,

5) Պահանջների կատարման արդյունավետ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ կլինի հատուկ հաշվառման ենթարկել ընդունման կետերը, ինչպես նաև լիզենզավորել կամ ծանուցման եղանակով նույնականացնել այդ միջնորդներին:

 

3. Կաթի վերամշակում

Կաթ և կաթնամթերք վերամշակող կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է հետևյալը.

 

Ներկայումս պահանջվող փաստաթղթերը

Արտադրողը տեղեկացնում է, որ կաթի յուրաքանչյուր խմբաքանակի համար պահանջում են անասնաբույժից վկայական (Ձև 2[9])՝ Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում իրացման (վաճառքի) ենթակա, անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագման մթերքի (միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու, վերամշակված ձուկ, ձկնամթերք, սննդային ձկնկիթ, մեղր, ցողամեղր, մեղրահաց, մեղվաբուծական այլ մթերք): Այն նախատեսված է տեղեկությունների տրամադրման նպատակով՝ կաթի ծագման, քանակի, արտադրողի, ինչպես նաև կաթնատու կենդանիների հիվանդությունների վերաբերյալ: Սակայն այդ վկայականի ձեռք բերումը հավելյալ ծախս և ժամանակ է պահանջում գյուղացուց, քանզի իրականում Ձև 2[10]-ը տրվում է կաթի որոշակի խմբաքանակի համար և ոչ թե յուրաքանչյուր կենդանու համար, և պարզապես նրանում նշվում է, որ կենդանիներն առողջ են:

 

Այսպիսով, շուկայում արված ուսումնասիրությունների արդյունքում հայտնի դարձավ, որ նշված տեղեկանքը շատ հաճախ կրում է ձևական բնույթ, քանի որ այն տրվում է անասնաբույժի կողմից՝ 1) կենդանիների որոշակի խմբաքանակի համար, որը ծախսատար և ժամանակատար է գյուղացու համար, քանի որ ամեն անգամ կաթի յուրաքանչյուր խմբաքանակի համար նա պետք է ձեռք բերի տվյալ տեղեկանքը, 2) նշված տեղեկանքը կաթ/կաթնամթերք վերամշակող կազմակերպության համար ունի ունի զուտ տեղեկատվական բնույթ:

 

Կաթի փորձաքննությունը

Կաթի արտարդրության ոլորտի ուսումասիրությունների արդյունքում գրանցվեց հետևյալը.

Կաթի մեջ մանրէաբանական, ֆիզիկաքիմիական, քիմիաթունաբանական և ռադիոլոգիական ցուցանիշների ստուգման իրականացման նպատակով կաթի փորձաքննությունները տարանջատվում են 5 տեսակի՝

1) օրգանոլեպտիկ (համ, հոտ, և այլն),

2) ֆիզիկաքիմիական (թթվայնություն, յուղայնության տոկոսը և այլն),

3) մանրէաբանական,

4) անասնաբուժասանիտարական (բրուցելոզ, սալմոնեոզ և այլն),

5) անվտանգության ցուցանիշների (ծանր մետաղներ և այլն):

 

Այնուամենայնիվ, հիմնականում կաթ/ կաթնամթերք վերամշակող կազմակերպություններում իրականացվում են միայն առաջին 2 տեսակի (օրգանոլեպտիկ և ֆիզիկոքիմիական) փորձաքննությունները և միայն որոշ դեպքերում՝ նաև 3-րդ տեսակի, այն է՝ մանրէաբանական[11] փորձաքննությունը: Գործարաններում փաստացի չի իրականացվում նաև անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, որն, ըստ գործարանում իրականացված հետազոտությունների, իրատեսական չէ, քանի որ՝

ü նախ և առաջ, համապատասխան սարքավորված լաբորատորիաներ ունենալը մեծ ծախս է պահանջում,

ü երկրորդ, այդ կարգի փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ է ունենալ կովի արյունը,

ü երրորդ, որոշ տեսակի փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ է մի քանի օր, որի ընթացքում կաթը կարող է փչանալ:

 

Ստացվում է այնպես, որ իրականում կաթ/կաթնամթերք վերամշակող կազմակերպությունը հիմնական ուշադրությունը դարձնում է կաթի որակի՝ խտության, յուղայնության և թթվայնության, այլ ոչ թե անվտանգության վրա: Ինչ վերաբերում է լաբորատոր փորձաքննությանը, ապա հարկ է նշել, որ կաթ/կաթնամթերք վերամշակող կազմակերպություններ իրականացված այցերի ընթացքում պարզվել է, որ վերջիններիս լաբորատորիաները հիմնականում հագեցած են անալիզատորներով, որի միջոցով ստուգվում է կաթի խտությունը, յուղայնությունը և թթվությունը, որի նպատակը ստացված կաթի վերաբաշխումն է ըստ արտադրվելիք կաթի/ կաթնամթերքի տեսակների:

 

Գործարանում պարտադիր իրականացվում է պաստերիզացում կամ ուլտրապաստերիզացում կամ ստերիլիզացում, որի ժամանակ հիվանդությունների մեծ մասը վերանում են: Միևնույն ժամանակ, կաթի մեջ պարունակվող մանրէները մեծամասամբ ոչնչանում են՝ կաթի վերամշակման ընթացքում օգտագործելով մանրէաբանական քիմիական նյութերի կենտրոնախույս (ցենտրիֆուգա):

Ընդ որում, գործարանում արգելվում է հում կաթից կաթնամթերք պատրաստելը:

 

Այսպիսով, բարձր տեխնիկական հագեցվածություն ունեցող կաթ վերամշակող կազմակերպությունների կողմից համապատասխան սարքերի առկայության և գործընթացների իրականացման դեպքում օրենսդրությամբ սահմանված մի շարք պարտադիր փորձաքննությունների իրականացման անհրաժեշտությունը վերանում է, մասնավորապես, մանրէաբանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է անվտանգության (ռադիոլոգիական) ցուցանիշների (ծանր մետաղներ և այլն) ստուգման իրականացմանը, ապա մեզ հաղորդած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում չկա նշվածցուցանիշների ստուգման իրականացման համար նախատեսված սարքավորումները:

Իսկ անասնաբուժասանիտարական (բրուցելոզ, սալմոնեոզ և այլն) փորձաքննության անցկացման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն վերաբերում է ավելի շատ կենդանուն, ոչ թե դրանից ստացված կաթին, ուստի, այն չի կարող լիարժեքորեն իրականացվել կաթ վերամշակող կազմակերպությունում: Բացի այդ, կաթ վերամշակող կազմակերպությունում կաթը ենթարկվում է պաստերիզացման, ուլտրապաստերիզացման կամ ստերիլիզացման, որի արդյունքում վերամշակման ենթարկվող կաթի մեջ ոչնչանում են կենդանուց հարուցված հիվանդությունները: Ելնելով միջազգային փորձից՝ նշված փորձաքննության արդյունավետ անցկացումը հնարավոր է միայն առևտրային տնտեսությունների կողմից կազմակերպված առաջնային արտադրությունում:



[1] Կաթի արտադրության տեսակարար կշիռը փոքր գյուղացիական տնտեսություններում 2014 թվականի կազմել է 99.2%:

[2] Տես Աղյուսակ 2

[3] Ոչխարի պանրի գինը շուկայում կազմում է 1600-1700 դրամ/կգ:

[4] 1 կգ պանրի պատրաստման համար պահանջվում է 10 լիտր կաթ

[5] Տես Աղյուսակ 2

[6] Տես Հավելված 1

[7] Տես Հավելված 7՝ Ուկրաինայի փորձը:

[8] Գործող օրենսդրության պահանջները, մասնավորապես կաթի տեղափոխման 12 ժամյա պահանջը և կաթի նույնականացման պահանջը, չեն կիրառվում կաթի տեղափոխման և հավաքման պրակտիկայում:

[9] ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21 –ի N 1499-Ն http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87169

[10] Տես Ձև 2՝ կցված է

[11] Ըստ իրականացված հետազոտությունների՝ մանրէաբանական փորձաքննություն իրականացումը բիզնեսի համար ծախսատար է, ըստ նախնական հարցումների՝ մանրէաբանական փորձաքննության սարքի շուկայական գինը կազմում է միջինը 80 000 Եվրո: Բացի այդ, ՀՀ-ում զգալիորեն քիչ են մանրէաբանները, և նրանց վարձելը բիզնեսի համար թե՛ դժվար է և թե՛ ծախսատար:






Աղյուսակ 2. Կաթի արտադրություն և վաճառք

 

2010

2011

2012

2013

2014

 

 

 

 

 

 

Արտադրվել է (տ.)

600,900

601,500

618,200

657,000

700,400

 

 

 

 

 

 

Վաճառվել է (տ.)

 

 

 

293,679

412,388

Տրվել է ապրանքափոխանակման դիմաց

 

 

 

59,787

26,615

Տրվել է բնամթերքով ծառայությունների դիմաց

 

 

 

5,256

2,802

Օգտագործվել է տնտեսությունում, որից

 

 

 

275,940

254,245

վերամշակվել է

 

 

 

192,330

159,412

Մնացորդը տնտեսությունում

 

 

 

22,338

21,129

 

 

 

 

 

 

Արտադրություն կաթ (տ.), որից՝

600,900

601,500

618,200

657,000

700,400

Առևտրային կազմակերպություններ (տ)

3,600

3,600

3,500

4,100

5,300

Գյուղացիական տնտեսություններ (տ)

597,300

597,900

614,700

652,900

695,100

 

 

 

 

 

 

Կաթի և կաթնամթերքի մանրածախ առևտուր (մլն. դրամ)

81,358

104,180

110,360

130,728

146,609

 

 

 

 

 

 

Մեկ կովի միջին կաթնատվությունը (կգ)

2,035

2,035

2,036

2,054

2,102

Աղբյուր՝ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայություն, http://armstat.am/am/

Աղյուսակ 3. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, ընդամենը (գլուխ)




 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները