e-guillotine

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում

2017.04.26 2017 թ.-ի ապրիլի 25-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 
Քննարկմանը մասնակցում էին հետևյալ կառույցների ներկայացուցիչները`
1. ՀՀ բնապահպանության նախարարություն, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ(Վ. Դավթյան),
2. ՀՀ ԷԵԲՊ նախարարություն, Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ (Ա. Սերգոյան),
3. ՀՀ բնապահպանության նախարարություն, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի պետ և գլխավոր մասնագետներ (Լ. Աբրահամյան, Հ. Գևորգյան, Ա. Կարապետյան),
4. Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ (Ս. Միքաելյան),
5. ՋինՋ, ՍՊԸ – տնօրեն (Է. Մեսրոպյան),
6. «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Տնօրեն Ելենա Մանվելյան (առցանց):
Քննարկման արդյունքները հաշվի են առնվել Հիմնադրամի կողմից իրականացվող վերոնշյալ նախագծի Կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելիս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները