e-guillotine

Բնակելի ֆոնդի շենքերում և հասարակական նշանակության օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ քննարկում

2017.05.05 2017 թ.-ի մայիսի 5-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: 
Քննարկմանը մասնակցում էին հետևյալ կառույցների ներկայացուցիչները`
1. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
2. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
3. ՀՀ ԿԱ քաղաքաշինության պատական կոմիտե
4. Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոն (ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրեր)
5. Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամ
6.«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
7. «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամ
8. «Հիդրոէներգաշին» ՓԲԸ
Քննարկման արդյունքները հաշվի են առնվելու Հիմնադրամի կողմից իրականացվող վերոնշյալ նախագծի Կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելիս:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները