e-guillotine

2017 թ. հուլիսի 13-ին «ՕԿԱԿ» հիմնադրամը Համաշխարհային Բանկի և Մեծ Բրիտանիայի Էքսետերյան համալսարանի կողմից ճանաչվել է 2017 թ Համաշխարհային ԿԱԳ մրցանակաբաշխության հաղթող և նվաճել առաջին տեղի մրցանակը Ա Կատեգորիայում՝ որպես տարվա ազդեցիկ ԿԱԳ

2017.07.26

2017 թվականի մարտի 17-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հիմնադրամ) Համաշխարհային Բանկի առաջարկով 2017 թվականի մարտի 17-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը` «2017 թվականի Համաշխարհային ԿԱԳ մրցանակաբաշխություն` զարգացող և անցումային երկրներում` կարևորելով նորարարությունը և կարգավորիչ ազդեցության գնահատման ազդեցությունը (ԿԱԳ)» խորագրով - ՛՛The 2017 Global RIA Awards – Highlighting Innovation and Impact of Regulatory Impact Assessments (RIA) in Developing and Transition Countries՛՛: 

 

Հիմնադրամը նշված մրցույթին ներկայացրել էր 2016 թվականին իր կողմից իրականացված ԿԱԳ-ը՝ «Մսի և մսամթերքի անվտանգությունը առաջնային արտադրությունից մինչև սպառումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով՝ մրցանակաբաշխության Ա Կատեգորիայում՝ որպես տարվա ազդեցիկ ԿԱԳ հավակնելու համար:

 Ուրախությամբ հայտնում ենք, որ 2017 թվականի հուլիսի 13-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը Համաշխարհային Բանկի և  Մեծ Բրիտանիայի Էքսետերյան համալսարանի կողմից ճանաչվել է 2017 թվականի Համաշխարհային ԿԱԳ մրցանակաբաշխության հաղթող և նվաճել առաջին տեղի մրցանակը վերոնշյալ մրցանակաբաշխությանը՝ Ա Կատեգորիայում՝ որպես տարվա ազդեցիկ ԿԱԳ (Category A-Influential RIA):

Կից ներկայացնում ենք Համաշխարհային Բանկի կառավարման համաշխարհային պրակտիկայի տնօրեն Ջիմ Բրումբինի շնորհավորական նամակը, ինչպես նաև Համաշխարհային Բանկի պաշտոնական կայքերում տեղադրված մրցանակաբաշխության արդյունքները:



A list announcing all winners and honorary mentions is available at http://www.worldbank.org/en/events/2016/12/20/the-2017-global-ria-award. Related to this announcement, Jim Brumby has published a blog post at https://blogs.worldbank.org/governance/how-much-bang-how-many-bucks

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները