e-guillotine

Բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր կհստակեցվեն «Կարգավորիչ գիլյոտինի» շնորհիվ

ՀՀ կառավարության մամուլի կենտրոն

2012.07.11 Կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած ամամուլի ասուլիսի բանախոս Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է այն գործառույթներն ու նպատակները, որոնք իրենց առջև դրված են:

Ըստ նրա ներկայում Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր: Դրանց մոտ 30%-ը կկրճատվի, իսկ 20-30%-ը կպարզեցվի:

Իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի: «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:

Արմեն Եղիազարյանն ասել է, որ գիլյոտին կիրառվելու է հանրային ծառայությունների ոլորտում մասնավորապես գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, ինչպես նաև տրանսպորտի առաջին հերթին` տաքսի ծառայությունների շրջանում: Բանախոսը կարևորել է հարկային ու մաքսային ոլորտներում, դեղերի վաճառքի ու ատամնաբուժական ծառայություններում իրենց օրենսդրական նախաձեռնությւոններում:
Արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, ներկայում ունի 22 աշխատակից: Աշխատակիցների աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, արտասահմանցի փորձագետներին` Համաշխարհային բանկն ու USAID-ն, իսկ ընթացիկ ծախսերը կատարվում են պետական բյուջեից: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները