e-guillotine

Ավարտվեց Հիմնադրամի կողմից իրականացվող «Կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանություն» թեմայով վերապատրաստումների 3-րդ փուլը

2017.10.31

2017թ. հոկտեմբերի 31-ին ավարտվեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացվող «Կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանություն» թեմայով վերապատրաստումների 3-րդ փուլը: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից Իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին թվով 12 քաղաքացիական ծառայողներ հետևյալ գերատեսչություններից` 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 
ՀՀ սփյուռքի նախարարություն 
ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտե 
ՀՀ ԿԱ ոստիկանություն 
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն 
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե-Հարկային ծառայություն/Մաքսային ծառայություն 
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե 
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 
Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ԿԱԳ նոր մեթոդաբանության վերաբերյալ: Մասնակիցներին վկայականներ շնորհեց Հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները