e-guillotine

Մարտի 20-ին ավարտվեց«Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացը

2018.03.20

2018թ. մարտի 20-ին ավարտվեց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողների համար կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանության շրջանակներում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից կազմակերպված «Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացը: 
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին թվով 9 քաղաքացիական ծառայողներ հետևյալ գերատեսչություններից` 
ՀՀ արդարադատության նախարարություն 
ՀՀ ֆինանսների նախարարություն 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն 
ՀՀ առողջապահության նախարարություն 

Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ծախսերի և օգուտների հաշվարկման վերաբերյալ: Մասնակիցներին վկայականներ շնորհեց Հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները