e-guillotine

Մայիսի 4-ին ավարտվեց«Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացը

2018.05.04
2018թ. մայիսի 4-ին ավարտվեց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողների համար կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանության շրջանակներում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից կազմակերպված «Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացը: 

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին թվով 9 քաղաքացիական ծառայողներ հետևյալ գերատեսչություններից` 
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ծախսերի և օգուտների հաշվարկման վերաբերյալ:  Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները