e-guillotine

Հայաստանում լրջորեն ձեռնամուխ են եղել գործարարության ոլորտի օրենսդրության «զտմանը»

2012.07.11 Այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26 000 իրավական ակտ, որից 30 տոկոսը ենթակա է կրճատման, իսկ 20 տոկոսը՝ զգալի պարզեցման: Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ կառավարությանը կից «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի Ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը, «կարգավորիչ գիլյոտինի» նպատակն է օրենսդրության «զտումը»՝ պարզեցնելու համար գործարարությունը երկրոմ: Դա պյամանավորված է նաև ԵՄ կողմից Հայաստանին ներկայացվող պահանջով:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի Ծրագրերի իրականացման գրասենյակը» ստեղծվել էր դեռ անցյալ տարի, սակայն անմիջական գործունեությունը սկսել է միայն ընթացիկ տարվա մայիսին կազմակերպչական հարցերի լուծումից հետո:

Գրասենյակի աշխատանքին աջակցում են ՀԲ-ն ու Ավստրիայի զարգացման գործակալությունը:
Արմեն Եղիազարյանը նշել է նաև, որ որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են հանրային ծառայությունների, տրանսպորտի ու առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Բարեփոխումների խորհրդին է ներկայացվելու առաջարկ` պարզեցնելու տաքսիների, դեղատների և ատամնաբուժարանների համար արտոնագրերի ստացման կարգը; 2013-ին նախատեսվում է պարզեցնել օրենսդրությունը մաքսային և հարկային ոլորտներում, ինչպես նաև կրթության ասպարեզում, ինչը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն ու բյուրոկրատական քաշքշուկը:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները