e-guillotine

Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Կարգավորման լավագույն փորձ/ Նորարարական մոտեցումներ կարգավորումների նախագծման և փոխանցման համար» (Good Regulatory practices) սեմինար

2018.05.04 2018 թվականի մայիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնակցեց Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Կարգավորման լավագույն փորձ/ Նորարարական մոտեցումներ կարգավորումների նախագծման և փոխանցման համար» (Good Regulatory practices) խորագրով սեմինարին: Սեմինարի և դրան հաջորդող աշխատանքային քննարկումների ընթացքում Հիմնադրամի կողմից ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում առկա կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) փորձը, դրա հետ կապված խնդիրները և անելիքները, ինչպես նաև ԿԱԳ-ի նշանակությունը որոշումների կայացման գործընթացում: Նշված սեմինարին իրեnց փորձը կիսեցին նաև Մալազիայի, Դոմինիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Հնդկաստանի և Եթովպիայի ներկայացուցիչները: Սեմինարին ընթացքում «Կարգավորման լավագույն փորձ»-ի շրջանակներում որպես ԿԱԳ-ի լավագույն մեթոդաբանության փորձարկման երկիր մեկ անգամ ևս նշվեց Հայաստանի Հանրապետությունը՝ կարևորելով այն փաստը, որ 2017 թվականի հուլիսի 13-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը Համաշխարհային Բանկի և Մեծ Բրիտանիայի Էքսետերյան համալսարանի կողմից ճանաչվել է 2017 թվականի Համաշխարհային ԿԱԳ մրցանակաբաշխության հաղթող և նվաճել առաջին տեղի մրցանակը վերոնշյալ մրցանակաբաշխությանը՝ Ա Կատեգորիայում՝ որպես տարվա ազդեցիկ ԿԱԳ (Category A-Influential RIA)






Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները