e-guillotine

Մայիսի 30-ին ավարտվեց«Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացը

2018.05.31 2018թ. մայիսի 30-ին ավարտվեց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողների համար կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանության շրջանակներում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից կազմակերպված «Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացը: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին թվով 8 քաղաքացիական ծառայողներ հետևյալ գերատեսչություններից` 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն 
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ծախսերի և օգուտների հաշվարկման վերաբերյալ: Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները