e-guillotine

Հուլիսի 19-ին ավարտվեց«Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացը

2018.07.20 2018թ. հուլիսի 19-ին ավարտվեց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողների համար կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանության շրջանակներում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից կազմակերպված «Կարգավորմամբ պայմանավորված ծախսերի և օգուտների հաշվարկման կարողությունների զարգացում» 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացը: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» Հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցում էին թվով 10 քաղաքացիական ծառայողներ հետևյալ գերատեսչություններից`
Անշարժ գույքի կադաստրի կոմիտե 
Պետական գույքի կառավարման կոմիտե 
ՀՀ ոստիկանություն 
Պետական եկամուտների կոմիտե 
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե 
Քաղաքաշինության կոմիտե 

Մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ ծախսերի և օգուտների հաշվարկման վերաբերյալ: Հիմնադրամը վստահ է, որ մասնակիցները ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն հետագայում՝ մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները