e-guillotine

<<Իրավունքի, արդարության եւ զարգացման շաբաթ>> ամենամյա համաժողով 2018 թվական, նոյեմբերի 5-9, Վաշինգտոն

2018.11.09

2018 թվականին նոյեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Վաշինգտոնում անցկացվեց <<Իրավունքի, արդարության եւ զարգացման շաբաթ>> (LJD շաբաթ) խորագրով ամենամյա համաժողովը (Համաժողով), որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի իրավական հարցերով փոխնախագահության բաժնի (VPU) կողմից՝ Իրավունքի, Արդարադատության եւ զարգացման հարցերով գլոբալ ֆորումի գործընկերների եւ միջազգային ֆինանսական, նորարարական և այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շրջանակներում: Համաժողովին ներկա էին ավելի քան 1000 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից:
 Համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում ՕԿԱԿ Հիմնադրամի կողմից GIZ գրասենյակի, Համաշխարհային Բանկի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ ներկայացվեցին Կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) կայուն զարգացման ուղիները զարգացող երկրներում, ինչպես նաև քննարկվեց Հայաստանում ԿԱԳ նոր համակարգի պարտադիր ներդրման անհրաժեշտությունը՝ կարևորելով ԿԱԳ-ի նշանակությունը ՀՀ-ում որոշումների կայացման գործընթացի բարելավման հարցում: 
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց՝ 1) տնտեսապես անապահով եւ խոցելի անհատներին եւ խմբերի իրավունքների պաշտպանությանը, 2) փախստականներին վերաբերող հարցերին, և 3) բազմակողմանի հաստատությունների, հասարակական կազմակերպությունները եւ մասնավոր հատվածի դերակատարությանը նշված երկու խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները