e-guillotine

«Կարգավորիչ գիլյոտին»-ն արդեն գործում է

2012.07.11 «Ժամանակն է, որ հասարակությունն իմանա Հայաստանում գործում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»,- լրագողների հետ այսօրվա հանդիպման նպատակն այսպես է մեկնաբանել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը:

Եղիազարյանի խոսքով՝ հիմնական նպատակն օրենսդրական դաշտի, իրավական ակտերի պարզեցումն է: Բնակչության ու բիզնեսի հետ փորձում են շփվել նաև սոցիալական ցանցերի միջոցով, գործում է նաև թեժ գիծ:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն կամ «կարգավորիչ գիլյոտին», այն արդեն գործում է: Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն օրենսդրական դաշտի, իրավական ակտերի պարզեցումն է ու մոտ 30%-ով կրճատումը (այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26 հզ. իրավական ակտ), իրականացվելիք աշխատանքները մեկ նպատակ ունեն.

«Հետագայում ստեղծել այնպիսի կառույց, որ ավելորդ օրենսդրական կարգավորումները, որոնք բյուրոկրատիային լրացուցիչ հնարավորություն են տալիս մեր կյանքը բարդացնելուն, չլինեն:Որպեսզի հասկանանք, թե ինչն է խանգարում մեր երկրում բիզնեսի զարգացմանն ու քաղաքացիների հանգիստ կյանքին, որ պետության շփվելիս իրենց վատ չզգան»:

Աշխարհի և ոչ երկրում սովորական քաղաքացին պետության հետ շփվելիս գոհ չի մնում,-ասում է Արմեն Եղիազարյանն՝ ընդգծելով, որ բյուրոկրատիա ամեն տեղ էլ կա: Եվ ինչքան քիչ շփվեն քաղաքացիները պաշտոնյաների ու տարբեր կառույցների հետ, այնքան կոռուպցիան ավելի քիչ կլինի:

Կենտրոնը գրեթե ավարտել է հանրային ծառայությունների ոլորտի ուսումնասիրությունը, նախապատրաստում է առաջարկներ, ուսումնասիրելու է նաև հասարակական տրանսպորտի, առողջապահության, կրթության ու շինարարության ոլորտները, իսկ 2013-ին՝ ձեռնամուխ կլինի հարկային և մաքսային ոլորտներին, որոնց վերաբերյալ բարեփոխումները արդեն տասնամյակների պատմություն ունեն: Ինչու դրանք շոշափելի արդյունք չեն տալիս և որքանով արդյունավետ կլինի կենտրոնի նախաձեռնությունները:

Բարեփոխումները գնահատում են Doing Biznes-ի արդյունքները. «Կան լավ ցուցանիշեր, կան միջին ցուջցանիշեր, հարկային վարչարարությամբ մենք ստաբլի վերջում ենք գտնվում:Ամենայն հավանակությամբ շփումների կրճատումը, մեխանզիմների պարզեցումը և համապատասխան ցուցանիշերով չափելը ցույց կտա կբերի արդյունքի թե ոչ: Մինչև հիմա լուրջ արդյունք այդ ցուցանիշերի առումով չի եղել: Առաջընթաց կա, բայց այլ երկրներն ավելի արագ են: Մաքսայինում կա որոշակի առաջընթաց»:

Հավելենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, ներկայում ունի 22 աշխատակից, սեպտեմբերին նրանց կմիանան ևս երկուսը: Աշխատակիցների աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ-ն դոնորների կորդինատորն է և աջակցում է կենտրոնին կազմակերպչական մի շարք հարցերում, ՄԱԶԾ-ն հասարակայնության հետ կապերի և գենդերային հավասարության բաղադիչներում, ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկը ապահովում են միջազգայյին փորձագետների ֆինանասավորումը և «Էլեկրոնային գիլյոտին» ծրագրային ապահովման գործիքի ձեռբերումն ու գործարկումը, իսկ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է կենտրոնի տարածքի գույքի և տեխնիկական միջոցների համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է: Արմեն Եղիազարյանը վստահեցրեց, որ սարսափելի բարձր աշխատավարձեր չեն ստանում՝ միաժամանակ ընդգծելով՝ «Մեր աշխատավարձերի վրա երկու տարում ծախսվելու է կես միլիոն եվրո»:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները