e-guillotine

Ի՞նչն է կարգավորելու «կարգավորիչ գիլյոտինը»

2012.07.11
Աշխարհի տարբեր երկրներում «կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ժամանակավրեպ կարգավորումները և կրճատել անարդյունավետ ծախսերը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը` հավելելով, որ Հայաստանում ևս կիրառվելու է «կարգավորիչ գիլյոտինի» սկզբունքը` անհրաժեշտության դեպքում նոր, պարզեցված կարգավորումներ ներդնելով:

«Կենտրոնը նպատակ ունի մաքրել օրենսդրական դաշտը, կրճատել ՀՀ-ում գործող կարագավորումների երեսուն տոկոսը, քսան տոկոսը` պարզեցնել»,- ասաց Ա.Եղիազարյանը:

Նրա խոսքով` ծառայությունը զբաղվում է հանրային ոլորտներով` գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն, ինչպես նաև հասարակական տրանսպորտի խնդիրներով, առողջապահությամբ: Նա հավաստիացրեց, որ կենտրոնի ուշադրության կենտրոնում են լինելու նաև կրթության և շինարարության ոլորտը:

Ա.Եղիազարյանը նշեց, որ իրենք ցանկանում են օժանդակություն ստանալ հասարակության կողմից, փոխադարձ կապ ապահովել` հասկանալու` որտեղ են բարեկեցիկ կյանքի հիմնական խոչընդոտները, ինչն է խանգարում բիզնեսի զարգացմանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ ամսից ծառայությունը պատրաստվում է օրենսդրական նախագիծ ներկայացնել ՀՀ կառավարություն` հեռահաղորդակցության վերաբերյալ, և «կարգավորիչ գիլյոտինի» գործունեությունը շոշափելի կդառնա:
Նա ասաց, որ առաջիկայում պարզեցվելու է դեղերի բիզնեսի գործընթացը: Ծրագիրը, ըստ նրա, նպաստելու է կոռուպցիայի նվազեցմանը:

«Լավ օրենք նշանակում է լավ մտադրություն, որը պետք է կատարվի: Սա տանգոյի պես է` երկու հոգի են պետք»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Ա.Եղիազարյանի խոսքով` ծրագիրը երկու տարվա համար կարժենա երկու միլիոն դոլար:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները