Տնտեսագետի թափուր պաշտոնի մրցույթ
2012.11.16ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ
Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Տնտեսագետ
(1 թափուր պաշտոնի համար)
I. Հաշվետու է` Տնօրենին, տնօրենի տեղակալին, բաժնի պետին
II. Աշխատանքի նպատակը` նորմատիվ իրավական փաստաթղթերի վերանայման աշխատանքների իրականացում և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում
III. Պարտականությունները`
1. Իրականացնել իր մասով սահմանված քանակի` ընթացակարգերի վերանայման աշխատանքները իրավաբան/գործարար-փորձագետների հետ համատեղ` հաշվի առնելով ծրագրով հաստատված մեթոդական ընթացակարգերը և ժամկետները։
2. Կազմել վերանայվող իրավական ակտերի յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ իրավական և վերլուծական տեղեկատվություն (եզրակացություն), և տալ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ գրավոր առաջարկություն։
3. Իրավական ակտերի վերանայման ընթացքում գնահատել տնտեսական բնույթի հնարավոր բացասական ազդեցությունները պետ. եկամուտների վրա և գրավոր ներկայացնել բաժնի պետին։
4. Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել շահագրգիռ կողմերի հետ յուրաքանչյուր իրավական ակտի վերանայման շուրջ։
5. Օժանդակել կառավարել վերանայվող և այլ փաստաթղթերի կանոնավոր հոսքը։
6. Վերլուծություններում և առաջարկություններում հաշվի առնել գենդերային հարցերը և գնահատել ազդեցությունը գենդերային խնդիրների վրա
7. Աշխատել կառավարման մարմինների աջակցման խմբի հետ, կազմակերպել և իրականացնել նրանց համար համապատասխան վերապատրաստումներ։
8. Ապահովել էլեկտրոնային գիլյոտին կառավարման պորտալ համակարգում ընթացիկ աշխատանքը։
IV. Աշխատանքի անմիջական ազդեցությունը` ծրագրով սահմանված իրավական ակտերի վերանայման գործընթացի որակի և արդյունավետության վրա
V. Պատասխանատու է ` ծրագրով դրված խնդիրների իրականացման ապահովման, էլեկտրոնային գիլյոտինի համակարգում տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության, իր իրավասության շրջանակներում` ստանձնած աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման և մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման համար, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում բացահայտված` իր մեղքով կատարված խախտումների հետևանքով առաջացած վնասների համար
VI. Հաղորդակցում`
ա) հաղորդակցման առարկան` պարզաբանումների պահանջում, իրավիճակների քննարկում, խորհրդատվության ստացում և տրամադրում, իր տեսակետի ներկայացում տարբեր ատյաններում, վերապատրաստում
բ) շփումների շրջանակը` գրասենյակի ներսում` ղեկավարության, աշխատակիցների և փորձագետների հետ, գրասենյակից դուրս` ծրագրով առնչվող ՀՀ գերատեսչությունների հետ:
Որակավորման պահանջները
VII. Կրթությունը
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն ֆինանսա-տնտեսագիտական կամ հանրային կառավարման կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով
Մասնագիտական փորձը`
Կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական (տնտեսագետի) աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններրում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: (Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձն` առավելություն է):
VIII. Գիտելիքներ և հմտություններ`
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն
ա) Oտար լեզվի իմացությունը` ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
բ) Գործարար որակները`
1. Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
2. Պարտաճանաչություն
3. Օրինապահություն և հուսալիություն
4. Կազմակերպվածություն և աշխատանքի պլանավորում
5. Հաղորդակցվելու կարողություն
6. Վերլուծելու ունակություն
7. Թիմում աշխատելու ունակություն
8. Համագործակցելու ունակություն
9. Բանակցելու ունակություն
10. Նախաձեռնողականություն
11. Խորհրդատվական հմտություններ
12. Արդյունքին և նպատակին ուղղվածություն
IX. Տեխնիկական պահանջներ (ներառյալ համակարգչային ծրագրերը և սարքավորումը)` համակարգիչ, տպիչ սարք , բազմացնող սարք, հեռախոս (ներքին), բջջային, ներքին տեղեկատվական համակարգեր և ծրագրեր, համացանց
X. Տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտությունները` Microsoft Office, ծրագրային ապահովման համապատասխան փաթեթներ
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում` կցվում է
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի
6) անձնագրի պատճենը
7) 2 բնութագիր (երաշխավորագիր)
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք։
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համապատասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները։
Մրցույթը կանցկացվի 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 15-ին, Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով: Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են Սարյան 22 հասցեում, 10-րդ հարկ` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2012 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության կառաավրության աշխատակազմի ՙՕրենսդրության կարգավորման ազգային կենտրոն՚ ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկ՝ 53-22-57 (ներքին` 100) հեռախոսահամարով։
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն