e-guillotine

Գործարար խորհրդատվական խորհրդի դերը Կարգավորիչ գիլյոտին ծրագրի հաջողության գործում

2012.11.22
Միջազգային փորձագետ Վեդրան Անտոլյակը (Sense Consulting) հանդիպում ունեցավ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի Գործարար խորհրդատվական խորհրդի մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր վերջիններիս ներկայացնել աշխարհի մի շարք երկրներում իրականացված եւ այժմ Հայաստանում մեկնարկած Կարգավորիչ գիլյոտի ծրագրի նշանակությունը տնտեսության առաջխաղացման գործում, ինչպես նաեւ խոսել այն դերի մասին, որ գործարար միջավայրը կարող է ունենալ Կարգավորիչ գիլյոտինի հաջող իրականացման գործում: 

Վեդրան Անտոլյակը մեր երկրում իրականացվող Կարգավորիչ գիլյոտինի միջազգային փորձագետ է: Անտոլյակը, որ Խորվաթիայում իրականացված այսօրինակ ծրագրի՝ Հիտրորեզի ղեկավարն է եղել, պատմեց ինչպես Խորվաթիայի, այնպես էլ իր կողմից խորհրդատվական աշխատանքներ իրականացրած աշխարհի 15 երկրների փորձի մասին: «Խորվաթիայում իրականացված Հիտրորեզի շրջանակներում Գործարար խորհրդատվական խորհուրդը նշանակալի ներդրում է ունեցել: Նրանք բարեփոխումների առաջարկություններ են ներկայացրել ուսումնասիրության առարկա բոլոր ոլորտներում»:

Նշենք, որ Խորվաթիայում իրականացված Հիտրորեզը 2010թ.-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհում լավագույնն իրականացված կարգավորիչ բարեփոխում: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները