e-guillotine

Վեդրան Անտոլյակի այցը Երեւան

2012.11.23
Ս.թ. նոյեմբերի 11-23-ը կարգավորիչ բարեփոխումների բնագավառի միջազգային փորձագետ Վեդրան Անտոլյակն այցելեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն: Այցելության առաջնային նպատակը ղեկավարությանը եւ աշխատանքային խմբերին գործնական աջակցություն ցուցաբերելն էր եւ e-Guillotine ծրագրային ապահովման միջոցի ներդրման համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնելը:

Անտոլյակը մի շարք հանդիպումներ ունեցավ աշխատանքային խմբերի հետ՝ այս պահին ուսումնասիրվող ոլորտների վերաբերյալ իր փորձը ներկայացնելու նպատակով: Նա նաեւ հանդիպումներ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, դոնոր կազմակերպությունների եւ Գործարար խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ Կարգավորիչ գիլյոտին ծրագրի այլ շահառուների հետ:


Վեդրան Անտոլյակի համագործակցությունը շարունակական է լինելու: 2013թ. ընթացքում նա եւս 4 այց է կատարելու Երեւան: Անտոլյակի հաջորդ այցելությունը նախատեսված է 2013թ. հունվարին: Զուգահեռաբար նա կաշխատի e-Guillotine ծրագրային ապահովման միջոցը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի խնդիրներին եւ նպատակներին համապատասխանեցնելու եւ հաջորդ տարվա առաջին եռամսյակում այն ներդնելու ուղղությամբ: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) ֆինանսավորում են տեղական եւ միջազգային փորձագետների եւ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցում են նաեւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները