e-guillotine

Քննարկվել է տրանսպորտի ոլորտի բարեփոխումների փաթեթը

2012.11.05
Նոյեմբերի 5-ին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում տեղի ունեցավ Գործարար խորհրդատվական խորհրդի նիստ, որտեղ քննարկվեց առաջիկայում Բարեփոխումների խորհրդին ներկայացվելիք օրենսդրական առաջարկների փաթեթն՝ ուղղված տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն:

Համաձայն առաջարկությունների փաթեթի՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման ոլորտում էականորեն պարզեցվել են լիցենզավորման եւ գործունեություն ծավալելու ընթացակարգերը: 

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրուոմ ուսումնասիրվել են նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կազմակերպելու ընթացակարգերը, ամբողջությամբ վերափոխվել է երթուղիների մրցույթների կազմակերպման ընթացակարգը, ինչպես նաեւ հստակեցվել են մրցույթին ներկայացվող պահանջները:

Ներպետական բեռնափոխադրումների ոլորտում ուսումնասիրվել են տարատեսակ բեռների փոխադրումների համար պետության կողմից սահմանված կարգավորումները, ինչպես նաեւ փոխադրումներ իրականացնելու համար նախատեսվող թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը:

Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն եւ կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները