e-guillotine

ՀՀ կառավարությունը որոշել է գիլյոտինով հարվածել բյուրոկրատական քաշքշուկներին

2012.11.30
 
«Գիլյոտին» է կոչվում այս ծրագիրը, որն արդեն շուրջ կես տարի գործում է կառավառության աշխատակազմին կից: Արտասահմանյան գործընկերների հետ հայ մասնագետները ուսումնասիրում են միջազգային փորձը եւ կիրառում այն հայաստանյան իրականության մեջ: 

Այժմ ուսումնասիրվում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը: Արդեն հաջորդ տարվանից մասնավոր տաքսու վարորդները ստիպված չեն լինի գրանցվել հարկային մարմիններում որպես անհատ ձեռնարկատեր: Բոլոր ցանկացողները կարող են ստանալ արտոնագիր եւ վճարել ֆիքսված հարկը: Տաքսու վարորդներն ազատվում են նաեւ առօրյա բժշկական փորձաքննություն անցնելու պարտավորությունից: Պարզվում է, որ տաքսու վարորդները պարզապես առնում են անհրաժեշտ տեղեկանքները:

Արմեն Եղիազարյան` ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն. «Մենք հանել ենք բժշկական փորձաքննություն անցնելու անհրաժեշտությունը, ստուգումները, հանել ենք կայանման տարածք ունենալու անհրաժեշտությունը: Շատ քիչ ընկերություններ կան, որոնք ունեն նման տարածքներ, սովորաբար այդ ընկերությունները պարզապես գնում են այդ տեղեկանքները: Սկզբունքորեն այդ կարգավորումները չեն գործում: Նախկինում նրանք ամեն ամիս 5000 դրամ վճարում և գնում էին տեղեկանքներ, այլևս դրա կարիքը չի լինի»:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումը իրականացվում է Խորվաթիայի փորձի հիման վրա, որն աշխարհում ճանաչված է լավագույնը: Այնտեղ գիլյոտինի շնորհիվ ՀՆԱ-ն ավելացրել է 0.5 տոկոսով: 

Մասնագետները կարծում են, որ բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը կարող է միլիարդավոր եկամուտներ բերել ինչպես պետությանը, այնպես էլ մասնավորներին: Իրենց հերթին են սպասւմ դեռ 17 ոլորտ, որոնցում ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի, կարճ ժամկետում պետք է զգալի փոփոխություններ իրականացնել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները