e-guillotine

Պետական կառավարման թափանցիկությունը` Խորհրդարանում

2012.12.10
 
Կառավարման թափանցիկության համար կկատարվի օրենսդրական 50 փոփոխություն

Էլեկտրոնային համակարգ ունենք` շատերը չունեն: Արդարադատության նախարարը կառավարության օն լայն ծրագիրն է ընդգծում: Ցանկացողը կարող է հետևել ինտերակտիվ բյուջեին  ու տեսնել` ուր են գնում պետության փողերը: Ինչ գնեցին և որքանով:
 
Պետական կառավարման թափանցիկությամբ գերմանացիներին չես զարմացնի: Եվրամիության երկիրն ինքն է դրա համար պայքարել, երկար ճանապարհ անցել: Հիմա էլ Գերմանիայի համագործակցության ընկերակցության մոտեցումները 131 պետություն է լսում:
 
Նախարար Թովմասյանը կառավարության արածն է առանձնացրել: Պաշտոնյաների գույքի և եկամտի մասին տեղեկությունն առաջ դարակներում էր: Հիմա հանրության սեփականությունն է: Որոշ պաշտոնյաներ այդ ծրագրին թարս են նայում, բայց` ինչ արած... պետք է սովորեն:
 
Թափանցիկության ֆիլտրը դատավորների համար էլ է: Արդյունավետ են աշխատում, թե ոչ` հատուկ համակարգը կգնահատի: Այնպես որ, ինչպես Հրայր Թովմասյանն է ասում` ծածուկ գործել չի ստացվի:
 
Չկա թափանցիկություն, չի լինի վստահություն: Գերմանացիները Դալայ Լամային են ցիտում, Օրենսդրական կարգավորման կենտրոնի ղեկավարն էլ մատչելի այլ ձևակերպում ունի. եթե մարդը հասկանում է` ինչ է իրենից ուզում հարազատ կառավարությունը, ուրեմն ամեն ինչ թափանցիկ է: Որպեսզի մի օր մեր հասարակությունը դա լիարժեք հասկանա, օրենսդրական 50 փոփոխություն կարվի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները