e-guillotine

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

2012.12.25
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտի առաջարկությունների փաթեթը, որոնք վերաբերում են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով և կանոնավոր ուղևորափոխադրումների, ներպետական բեռնափոխադրումների ենթաոլորտներին:

Պարոն Եղիազարյանը զեկուցել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզավորման և գործունեություն ծավալելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու ընթացակարգերի, ներպետական բեռնափոխադրումների համար պետության կողմից սահմանված կարգավորումների ու նախատեսվող թույլտվությունների ընթացակարգերի ուսումնասիրությունների արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները