e-guillotine

Գազամատակարարման ոլորտում սահմանվել է սպառողների երկու խումբ

2013.01.22
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» (ԳՄՕԿ) 08.07.2005թ. թիվ 95-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Նախատեսված բարեփոխմամբ գազամատակարարման ոլորտում սահմանվել է սպառողների երկու խումբ` ըստ գտնվելու վայրի` գազիֆիկացված կամ չգազիֆիկացված տարածքում գտնվող, և երկրորդ` ըստ գազի օգտագործման ծավալի` մինչև 10 000 խմ օգտագործող և 10 000 խմ-ից ավելի օգտագործող:

Միաժամանակ սահմանվել է, որ գազիֆիկացված տարածքում սպառողի գազահամակարգի միացման շինհավաքակցման աշխատանքները կարող է իրականացնել նաև շինարարական լիցենզիա ունեցող ցանկացած կազմակերպություն` պայմանով, որ կառուցվելիք գազասպառման համակարգի տեխնիկական պայմանների տրամադրումը և շահագործման ընդունումն իրականացվում է մատակարարի կողմից: Ընդ որում, տեխնիկական պայմանների պահպանմամբ կառուցված գազասպառման համակարգը մատակարարը պարտավոր է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունել շահագործման:

Կարծում ենք, ակնհայտ է, որ նշված օրենսդրական բարեփոխումները, հստակ սահմանումների ընդունման դեպքում զգալիորեն կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, բյուրոկրատական քաշքշուկները, հիմնականում վերջ կտան այն գրեթե մենաշնորհային վիճակին, որ ուներ շինհավաքակցման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը:

Սակայն օրենսդրական բարեփոխումների առաջարկները միայն սրանով չեն ավարտվում, նշված և այլ ոլորտների առնչվող բարեփոխումների անհամեմատ ավելի մեծաքանակ առաջարկություններ կան, որոնք մշակման, հաստատման, ընդունման փուլերում են:

Միայն հանրային ծառայությունների ոլորտում հիշյալ հիմնարկն ուսումնասիրել է 132 իրավական ակտեր, որոնցից 35-ի վերաբերյալ առաջարկել է դրանք ուժը կորցրած ճանաչել, 25-ը` փոփոխել, պարզեցնել, բարելավել:

Այդ 60 իրավական ակտերը, ընդհանուր առմամբ, վերաբերում են հիշյալ ոլորտում մատուցվող ծառայություւնների 66 ընթացակարգերի, որոնք մշակվել, բարեփոխվել և կարգավորվել են:

«Փաստինֆոն» այս կապակցությամբ առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները