e-guillotine

Էլեկտրաէներգիայի ոլորտում բարեփոխումների օրենսդրական առաջարկներ

2013.02.07
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում:

Համաձայն փաթեթի` պարզ լիցենզիա ստացող անձանց համար այլ պետական մարմինների տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինը ինքն է տեղեկացնում այլ պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:

Հանվել է նաև լիցենզիայի կրկնօրինակի ստանալու  համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձը առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:

Էլեկտրաէներգիայի ոլորտում ներկայացված նախագծերով առաջարվել է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման և արտադրության լիցենզիաները այսուհետ տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով: Այս լիցենզիաների միավորման պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև Ջրօգտագործման թույտվությունների տրամադրման ընթացաքագի հստակեցում միայն Հիդրոէլեկտակայանների մասով, մասնավորապես Ջրային օրենսգրքով սահմանվել է, որ  ՋԹ-ն տրվում է 1 տարով և երկարաջգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:

Հստակեցվել և արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլևս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ):

Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փատաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել է փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն):

Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին
Կրճատվել են 0.22 կՎ և 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները:

6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ և 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով:

Ներկայացվող առաջարկների փաթեթի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի ոլորտում բարեփոխումների արդյունքում իրավական ակտերը, բիզնես պրոցեսները, դրանցով պայմանավորված քայլերը, տևողությունն ու փաստաթղթերը կկրճատվեն և կպարզեցվեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն

Մյուս նորությունները