Էլեկտրոնային գիլյոտին համակարգն օգտագործողի վերապատրաստման դասընթաց
2013.03.04Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը կազմակերպել է էլեկտրոնային գիլյոտին համակարգն օգտագործողի վերապատրաստման դասընթաց, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 5-7-ը, կենտրոնի գրասենյակում: Դասընթացը կվարեն միջազգային փորձագետներ Գիլյոտին ծրագրի դիզայներ Իվո Լուկաշը եւ ծրագրի ղեկավար Վեդրան Անտոլյակը:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին վերապատրաստել՝ աշխատելու էլեկտրոնային գիլյոտինի համակարգում:
Դասընթացն ընդգրկում է հետեւյալ թեմաները՝ Կարգավորիչ գիլյոտինը ՀՀ-ում, Իրավական ակտերի գույքագրում, Բիզնես գործընթացների հավաքագրում, Իրավական ակտերի և բիզնես գործընթացենրի միջեւ փոխկապակցվածություն եւ արտաքին հղումներ, էլեկտրոնային գիլյոտինի կիրառման բովանդակությունը եւ դատական գործեր, նմանակված կամ իրական դեպքեր, գույքագրումից մինչեւ առաջակությունների փուլ:
Հարգելի այցելուներ, այստեղ կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Գրասենյակն իրավունք է վերապահում ջնջել նշված կանոնները խախտող մեկնաբանությունները: Շնորհակալություն