e-guillotine

Հանրային ծառայությունների ոլորտ

Լիցենզավորման պարզեցման առաջարկություններ

Պարզ լիցենզիա ստացող անձանց համար այլ պետական մարմինների տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինը ինքն է տեղեկացնում այլ պետական մարմիններին:

Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել, լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:  

Հանվել է Լիցենզիայի կրկնօրինակի ստանալու  համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձը առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:  

Էլեկտրոնային հաղորդակցություն

Ներկայացված նախագծերով առաջարկվել է՝

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանվել է ինտերնետ և ձայնային ծառայությունների մատուցումները (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություններ), ինչպես նաև 01.01.2015 թվականից կհանվի ցանցի կառուցման/շահագործման գործունեության տեսակի լիցենզավորման պահանջը: Մինչ այդ արդեն կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:

Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:

Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև թույտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման և այլն):

Հստակեցվել է լիցենզիայի և թույտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ և չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների և մերժման հիմքերի մասով հստակեցվել է պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքների այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրման կարգերը (ՀԾԿՀ որոշումները): 

Էլեկտրաէներգիա

Ներկայացված նախագծերով առաջարկվել է՝

Էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման և արտադրության լիցենզիաները միավորել և տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով:

Լիցենզիաների միավորման պարագայում հիդրոէլեկտակայանների մասով  սահմանվել է, որ Ջրօգրագործման թույլտվությունը տրվում է 1 տարով և երկարաձգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:

Հստակեցվել և արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլևս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ)

Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փատաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել է փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն)

Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին

Կրճատվել են 0.22 կՎ և 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները

6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ և 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով: 

Ջուր

Սահմանվել է ջրամատակարարման համակարգին միանալու համար անհրաժեշտ փաստթղթերի ցանկը, այդ թվում դիմումի օրինակելի ձև:

Սահմանվել է ջրամատակարարի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու հստակ վերջնաժամկետներ:

Սահմանվել է միացման դիմումների առցանց (on-line) ներկայացնելու հնարավության ապահովում մեկ ամսվա ընթացքում:

Գազամատակարարում

Մշակվել է նախագիծ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» (ԳՄՕԿ) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որի մեջ ամրագրած մոտեցումները հաշվի կառնվեն ՀԾԿՀ- կողմցի մինչև 2014 թվականը մշակվելիք նոր կարգի մեջ: