e-guillotine

Գործունեություն

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

2012.12.25
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտի առաջարկությունների փաթեթը, որոնք վերաբերում են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով և կանոնավոր ուղևորափոխադրումների, ներպետական բեռնափոխադրումների ենթաոլորտներին:

Պարոն Եղիազարյանը զեկուցել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզավորման և գործունեություն ծավալելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու ընթացակարգերի, ներպետական բեռնափոխադրումների համար պետության կողմից սահմանված կարգավորումների ու նախատեսվող թույլտվությունների ընթացակարգերի ուսումնասիրությունների արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:

Բարեփոխումներ տաքսի ծայառությունների ոլորտում

2012.11.13
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: 

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը:

Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն ծավալելու ընթացակարգերը: Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:

Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները

2012.10.22
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: 

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման ընթացակարգերը: Մշակվել է նաև իրավական ակտերի փոփոխությունների նախագիծ, որով կանոնակարգվում է ջրի միացման համար անհրաժեշտ համապատասխան դիմումի ձևը, ժամկետները, ընթացակարգերը և այլ հարցեր: 

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է` հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր և կկրճատվեն բիզնես գործընթացներ` դյուրացնելով ընթացակարգերը, պարզեցնելով ու բարձրացնելով նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Բարելավվում են հանրային ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորումները

2012.10.09

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:


ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը՝ հեռահաղորդակցության և էներգետիկ բնագավառների վերաբերյալ:


Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների և այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին և քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:


Իրավական ակտերի փաթեթը կազմվել է` հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր: