e-guillotine

Բարեփոխումների խորհրդի մասին

ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները՝
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտ
Գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության կառավարման ոլորտ
Մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության ոլորտ
Ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային եւ մաքսային ոլորտ
Արտակարգ իրավիճակների ոլորտ
Էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ
Արտաքին գործերի եւ միջազգային հարաբերությունների ոլորտ
Իրավապահ մարմինների եւ արդարադատության ոլորտ
Սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտ
Տրանսպորտի եւ կապի ոլորտ
Քաղաքաշինության ոլորտ
Քաղաքացիական ավիացիայի ոլորտ
Հողային հարաբերությունների եւ անշարժ գույքի կադաստրի ոլորտ
Պետական գույքի կառավարման ոլորտ
Ֆինանսական շուկաների ոլորտ
Հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ
Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:

Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի գործունեությունը կանոնակարգվում է հետեւյալ իրավական ակտերով՝

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիր տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին