e-guillotine

Վերապատրաստման երրորդ խումբ

2017թ. սեպտեմբերի 4-ից մեկնարկեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատման նոր մեթոդաբանութուն» թեմայով վերապատրաստման դասընթացների 3-րդ փուլը, որը կընթանա սույն թվականի սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանաքային օր` ժամը 14:00 - 18:00: Վերապատրաստմանը կմասնակցեն թվով 11 քաղաքացիական ծառայողներ հետրևյալ գերատեսչություններից`
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտե
ՀՀ ԿԱ ոստիկանություն
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե-Հարկային ծառայություն/Մաքսային ծառայություն
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե